Երևանի ավագանին մարտի 22-ին, ժամը 11.00-ին արտահերթ նիստ է գումարելու:
Կառավարությունը հավանություն չտվեց «Բարգավաճ Հայաստան» մի քանի պատգամավորների օրենսդրական նախաձեռնությանը, որով առաջարկվում է սահմանել, որ պատգամավորը ընդունելության իրավունք ունի հանրային ծառայություն մատուցող մասնավոր ընկերության ղեկավարների մոտ։
«Ցանկացած հարկային փոփոխություն ներդրողի տեսանկյունից ցանկալի չի, որովհետև ներդրողը նախընտրում է կայունություն, որովհետև ապագայի իր գնահատականները կախված են այն օրվա եղած պայմաններից, երբ նա քննարկել է՝ ներդրում կատարի՞, թե՞ ոչ»:
Եվրոպայի Հայ դատի հանձնախումբը հայտարարություն է տարածել Պոլսո Հայոց պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանի մահվան և նոր պատրիարքի ընտրության առնչությամբ:
«Չելսիի» գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին գտնվում է «Ռոմայի» գլխավոր մարզչի թեկնածուների ցուցակում:
Հնդկական ամենագունեղ ու վառ տոներից մեկին՝ Հոլիին է նվիրվել Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի հանրակացարանում հնդիկ ուսանողների մասնակցությամբ անցկացված տոնական միջոցառումը:
Կառավարությունը մարտի 21-ի նիստում որոշեց ԿԳՆ-ի ենթակայության ներքո գործող «Բերդի պետական քոլեջ» և «Բերդի արհեստագործական պետական ուսումնարան» ՊՈԱԿ-ները միաձուլել ու վերակազմակերպել որպես «Բերդի պետական բազմագործառութային քոլեջ» ՊՈԱԿ:
Լիբանանում ՀՀ դեսպան Վահագն Աթաբեկյանը մարտի 20-ին հանդիպել է Լիբանանի նախագահական հարցերով պետնախարար Սալիմ Ժրեյսաթիի հետ (Salim Jreissati):
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում (ՀՊՏՀ) այսօր տեղի է ունեցել Տնտեսագիտական համալսարանի և «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի միջև փոխըմբռնման հուշագրի ստորագրման հանդիսավոր արարողություն:
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Արտակ Ապիտոնյանը մարտի 20-ին մասնակցել է «Հարավ-Հարավ համագործակցություն» երկրորդ բարձրաստիճան համաժողովի լիագումար նիստին, որին մասնակցել ենն մի շարք պետությունների ղեկավարներ, արտաքին գործերի նախարարներ, ՄԱԿ-ի գործակալությունների և այլ միջազգային կազմակերպությունների ղեկավարներ և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։ Համաժողովի բացումը կատարել են Արգենտինայի նախագահ Մաուրիսիո Մակրին և ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը։
Երևանում այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել:
Ռուս քաղաքական վերլուծաբանի գնահատմամբ՝ հասկանալի էր, որ այն, ինչ տեղի ունեցավ նախորդ գլխավոր քարտուղարի հետ, ՀՀ ներքաղաքական զարգացումների հետևանք էր, բայց այն վերաբերում էր միջազգային կազմակերպությանը, ուստի հարված հասցրեց ՀԱՊԿ հեղինակությանը:
Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Պոմպեոն այցելել է Երուսաղեմի Սուրբ Հարության տաճար և տաճարի հայկական բաժին:
ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանն ընտրվել է Եվրոպայի խորհրդի Կրթության քաղաքականության և պրակտիկայի հարցերով կոմիտեի (CDPPE) բյուրոյի անդամ` դառնալով հեղինակավոր այդ կառույցում Հայաստանը ներկայացնող առաջին պաշտոնյան:
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը Քաղաքաշինության կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել կոմիտեի նորանշանակ նախագահ Վահագն Վերմիշյանին:
Նոր սերնդի հսկիչ դրամարկղային մեքենաները լայն հնարավորություններ են ստեղծելու:
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Գոռ Հովհաննիսյանի թեկնածությունը:
Կառավարության նիստում Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը տեղեկացրեց, որ աջ ղեկով մեքենաների վերաբերյալ ընդունված օրենքից հետո համապատասխան ժամկետն ավարտվել է, և կառավարությունը պետք է համապատասխան որոշումներ ընդունի, որպեսզի այդ մեքենաները հնարավոր լինի ներմուծել:
Երևանի դատախազ Գևորգ Բաղդասարյանը Հայկ Մարությանից պահանջել է տվյալներ Կենտրոնում գտնվող տարածքների, կառուցապատման ու վարձակալության վերաբերյալ:
Բրազիլիայի իրավապահ մարմինները հակակոռուպցիոն հետաքննության շրջանակում ձերբակալել են երկրի նախկին նախագահ Միշել Տեմերին:
ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն հորդորում է Բագրատաշենի մաքսային կետի տարածքում կայանված աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների սեփականատերերին (ներմուծողներին) կատարել դրանց մաքսային հայտարարագրման հետ կապված գործառնությունները և դուրս բերել այդ տրանսպորտային միջոցները մաքսային կետի տարածքից, քանի որ դրանք խոչընդոտում են մաքսային կետի բնականոն գործունեությանը:
Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում ՀՀ վարչապետի անձնական ներկայացուցիչ դեսպան Քրիստիան Տեր-Ստեփանյանը Ֆրանսիայի Տնտեսական, սոցիալական և շրջակա միջավայրի հարցերով խորհրդի հրավերով մարտի 21-ին մասնակցել է վերջինիս կողմից Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվա առիթով կազմակերպված միջոցառմանը։
ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի կարծիքով՝ պետական բյուջեով նախանշված տնտեսական աճի 4.9 տոկոսն ավելի ցածր ցուցանիշ է, քան իրականում կարձանագրվի:
Երևանում գործող 160 մանկապարտեզներ հաճախում է 30 հազար 373 երեխա: Երևանի քաղաքապետարանի «Մանկապարտեզ» էլեկտրոնային կառավարման համակարգում 8730 հերթագրված երեխա կա, որից 6972-ը՝ տարիքային խմբերին համապատասխան:
Մի խումբ քաղաքացիական ակտիվիստներ Քարահունջում իրականացվող պեղումները որակում են անօրինական և նշում, որ բաց նամակ են հղել ՀՀ վարչապետին:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը մարտի 21-ին հայտարարել է ԵԱՏՄ երկրներում ռոումինգի հնարավոր չեղարկման մասին:
2018թ. հոկտեմբերի 11-ին Շիրակի մարզի Մարալիկ քաղաքում մի խումբ երիտասարդներ հարձակվել են սոցիալական ցանցերում հեռարձակվող «ԱդեկվաԴ» հաղորդաշարի հեղինակներ Նարեկ Մալյանի, Արթուր Դանիելյանի և նրանց օպերատորի վրա։ Միջադեպը տեղի է ունեցել հենց ուղիղ եթերում, երբ Ն. Մալյանը և Ա. Դանիելյանը խոսել են մարալիկցիների հետ։
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Երբ այսպես կոչված Քաղաքացու օրվա մասին շաբաթներ առաջ գրեց մամուլը, իշխանական քարոզիչները միաբերան պնդում էին, որ սա հերթական fake news-ն է»:
«Այս պահին հստակ քանակը չեմ կարող ասել, որովհետև դա գործընթաց է, որը պետք է շատ լավ պլանավորենք, որ կարողանանք երեխաներին իրենց համայնքներում ապրելու հնարավորություն ապահովենք: Երեխան պետք է ապրի իր համայնքում, իր ընտանիքում, հաճախի իր բնակավայրին մոտ գտնվող դպրոց»:
Այսօր՝ մարտի 11-ին, ավարտվել է մարտի 11-ին հայտարարված ՀՀ հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահի թափուր տեղի համալրման համար հայտարարված մրցույթի հայտերի ընդունումը: