Մոզամբիկի շուրջ 15 հազար բնակիչներ ցիկլոնից հետո կտրվել են արտաքին աշխարհից
Ցիկլոնի հարվածից տուժած Մոզամբիկում շարունակվում են 15 հազար բնակիչներին փրկելու գործողությունները, որոնք հայտնվել են արտաքին աշխարհից կտրված վիճակում: Այդ մասին հայտնել են աֆրիկյան ԶԼՄ-ները՝ վկայակոչելով երկրի շրջակա միջավայրի նախարարությանը:
Ավելի վաղ, նախարարության ղեկավար Սելզու Կորեյիի տվյալներով, փրկարարներին հաջողվել 1 մեկուսացումից դուրս բերել շուրջ 3 հազար մարդու: Խոսքը վերաբերում է հիմնականում այն մարդկանց, որոնք փորձում էին քամուց եւ տեղատարափներից պատսպարվել շենքերի վերին հարկերում:
Դրա հետ մեկտեղ նա հայտարարել 1, որ հեղեղումների ու ցիկլոնի զոհերի թիվը Մոզամբիկում հասել է 217-ի, ավելի վաղ հաղորդվել էր 200 զոհվածների մասին:
Նաեւ արբանյակային թարմ նկարահանումների շնորհիվ հայտնի է դարձել, որ հեղեղումների գոտին կազմում է շուրջ 3 հազար քառակուսի կիլոմետր:
Ցիկլոնի զոհերի թիվը երեք երկրում՝ Զիմբաբվեում, Մալավիում եւ Մոզամբիկում, գնահատվում է ավելի քան 300 մարդ: Ցիկլոնն իր հետ բերել է ենթակառուցվածքի ընդգրկուն ավերածություններ, տասնյակ հազարավոր մարդիկ զրկվել են իրենց տներից, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:
#Mozambique is facing its worst humanitarian crisis in recent history.
Thousands have lost everything to #CycloneIdai. Please donate NOW to help: https://t.co/lTkBhoWcXK pic.twitter.com/VsPKvYpf3o
— British Red Cross (@BritishRedCross) March 20, 2019