Բաժիններ՝

Եվրախորհրդարանը հնարավոր չի համարում Brexit-ի հետաձգումը մայիսի 23-ից հետո

Եվրախորհրդարանը (ԵԽ) հնարավոր չի համարում Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու (Brexit) հետաձգում տրամադրել մայիսի 23-ից հետո, երբ ԵՄ-ի երկրներում սկսվելու են նոր գումարման Եվրախորհրդարանի ընտրությունները: Այդ մասին Եվրամիության գագաթնաժողովի նախաշեմին հայտարարել է ԵԽ-ի Brexit-ի գծով համակարգող Գի Վերհոֆստադտը:

«Մեր դիրքորոշումը միանշանակ է. Brexit-ը մայիսի 23-ից հետո ընկած շրջան հետաձգելը հնարավոր չէ»,-հայտարարել է նա: Ավելի վաղ նույն այս դիրքորոշումն էր հայտնել Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան-Կլոդ Յունկերը, իսկ Եվրախորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկն ասել է, թե Մեծ Բրիտանիան կարող է հետաձգում ստանալ կամ մինչեւ եվրոպական ընտրութունների սկսվելը (մայիսի 23-26), կամ երկարատեւ հետաձգում՝ մեկ տարով կամ ավելի երկար ժամանակով, բայց այդ դեպքում բրիտանացիները պետք է մասնակցեն Եվրախորհրդարանի ընտրություններին:

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյն ավելի վաղ դիմել է Եվրամիությանը՝ խնդրելով ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալը ավելի վաղ պլանավորված մարտի 29-ից հետաձգել մինչեւ հունիսի 30-ը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031