Բաժիններ՝

Վաչե Տերտերյանը «Մաքուր Հայաստան» գործողությունների ծրագրի իրականացման միջգերատեսչական հանձնաժողովի նիստ է անցկացրել

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունում առաջիկա համապետական մաքրության օրվան ընդառաջ այսօր անցկացվել է «Մաքուր Հայաստան» գործողությունների ծրագրի իրականացման միջգերատեսչական հանձնաժողովի նիստ, որը վարել է ՀՀ ՏԿԶ նախարարի առաջին տեղակալ, հանձնաժողովի նախագահ Վաչե Տերտերյանը։

Ինչպես տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, փոխնախարար Տերտերյանը գերատեսչությունների ներկայացուցիչների հետ հստակեցրել է համապետական մաքրության օրն աղբահավաքման ենթակա տարածքների ճշտգրիտ նկարագրությունը, գոտիավորումն ու դրանց սխեմաները և ընդգծել, որ շաբաթօրյակի արդյունավետ անցկացման համար չափազանց կարևոր է հանրապետական գործադիր մարմինների, մարզային կառույցների, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների գործողությունների ներդաշնակեցումն ու աշխատանքների համակարգված կազմակերպումը։

Վաչե Տերտերյանը նաև հայտնել է, որ, ըստ տարբեր գերատեսչություններից ստացված տեղեկությունների, հանրապետության ողջ տարածքում կազմակերպվող բնապահպանական այս միջոցառմանը ակնկալվում է պետական և հանրային ոլորտի, քաղաքացիական հասարակության աննախադեպ ներգրավվածություն։

Ավարտին փոխնախարարը գործընկերներին խնդրել է անձնական ներգրավվածությամբ և ակտիվ աշխատանքով նպաստել գաղափարի տարածմանն ու քաղաքացիական գիտակցության մեջ մաքուր միջավայր ունենալու մշակույթի արմատավորմանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031