Բաժիններ՝

Կառավարության օժանդակությամբ շինարարական կոնստրուկցիաների արտադրության ոլորտում կիրականացվի 700 մլն դրամի ներդրումային նոր ծրագիր

Կառավարությունը բավարարեց «Եվրոստան Ույուտ» ընկերության կողմից ներկայացված հայտը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, հումքը, նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատման արտոնությունից օգտվելու համար և սահմանված կարգով կիրառել համապատասխան արտոնությունը:

Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը նշեց, որ ընկերության կողմից ներմուծվող ապրանքներն օգտագործվելու են ջերմա և ձայնամեկուսիչ կոնստրուկցիաների արտադրության մեջ։ Ներմուծվող ապրանքները չեն ներմուծվում ԵՏՄ անդամ-երկրներից, քանի որ չեն բավարարում ընկերության տեխնիկական պահանջներին։

Խոսքը հիմնականում ներմուծվող ալյումինե պրոֆիլների մասին է:

«Ծրագրով նախատեսվում է իրականացնել 700 մլն դրամի կապիտալ ներդրումներ, ստեղծել 40 նոր աշխատատեղ, միջին աշխատավարձը կլինի 260 հազար դրամ: Արտադրանքի ընդհանուր ծավալը կկազմի 19 մլրդ դրամ, որից 13,3 մլրդ դրամի արտադրանքը կիրացվի ՀՀ-ում, 2 մլրդ-ը կիրացվի ԵՏՄ տարածքում, մնացածը կարտահանվի երրորդ երկրներ»,- ասաց Տիգրան Խաչատրյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս