Չինաստանում առնվազն վեց մարդ է զոհվել քիմիական գործարանում տեղի ունեցած պայթյունից
Առնվազն վեց մարդ է զոհվել, եւս 30-ը՝ տուժել մարտի 21-ին Չինաստանի Ցզյանսու արեւելյան նահանգի քիմիական գործարանում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով: Այդ մասին ասված է Յանչեն քաղաքի կառավարության հայտարարության մեջ: «19:00-ի դրությամբ հաստատվել է, որ վեց մարդ զոհվել է, եւս 30-ը՝ լրջորեն տուժել, կան նաեւ աննշան վնասվածքներ ստացած մարդիկ (նրանց թիվը նշված չէ)»,-ասված է իշխանությունների հայտարարության մեջ:
Ավելի վաղ հաղորդվել էր 12 տուժածների մասին:
Պայթյունը մարտի 21-ին տեղական ժամանակով ժամը 14:00-ին (Երեւանի ժամանակով ժամը 10:00-ին) որոտացել է «Տյանցզյան» քիմիական գործարանում, որը գտնվում է Յանչեն քաղաքային օկրուգի Սյանշույ գավառի «Չենցզյագան» քիմիական արդյունաբերական պարկի տարածքում. պայթյունի պատճառների մասին տեղեկատվություն մինչ այժմ չկա:
Պայթյունն այնքան ուժեղ է եղել, որ Չինաստանի սեյսմիկ գործակալությունը ժամը 14:48-ին (Երեւանի ժամանակով 10:48-ին) 2,2 մագնիտուդով երկրաշարժ է գրանցել պայթյունի վայրից ոչ հեռու գտնվող Լյանյունգանի քաղաքային օկրուգի Գուաննան շրջանում՝ նույնպես Ցզյանսուի նահանգում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
https://twitter.com/phday/status/1108648940432310277?ref_src=twsrc%5Etfw%7Ctwcamp%5Etweetembed%7Ctwterm%5E1108648940432310277&ref_url=https%3A%2F%2Farmenpress.am%2Farm%2Fnews%2F968412.html