Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանի համար անընդունել է ՀՀ կառավարության՝ արցախյան հակամարտության կարգավորման բանակցային ձևաչափի փոփոխմանն ուղղված փորձերը: Այս մասին գրում է minval.az-ը:
Մարտի 13-ին, ժամը 02.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնական բաժին հաղորդում է ստացվել, որ Մաշտոցի պողոտայի և Խորենացու փողոցների խաչմերուկից մարմնական վնասվածքներով բուժօգնության են տեղափոխվել 2 տղամարդ և 3 կին:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Տավուշի փոխմարզպետներ՝ Տիգրան Թամրազյանն ու Կարեն Խուդավերդյանն ազատվել են զբաղեցրած պաշտոններից:
Օպերայի հարակից սրճարանների ապամոտնտաժման դեմ ուղղված բողոքի ակցիայի ընթացքում ժամը 14:00-ի դրությամբ ոստիկանություն բերման է ենթարկվել 16 մարդ։ Այս մասին 168.am-ին տեղեկացրեցին ՀՀ ոստիկանության և լրատվության վարչությունից։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Դավիթ Փախչանյանին ազատել պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնից:
Օպերայի հարակից սրճարանների աշխատակիցները շարունակում են իրենց բողոքը սրճարանների ապամոնտաժման դեմ:
Երեկ` 13.03.2019թ․ «Քաղաքացու որոշում» կուսակցության ներկայացուցիչները հանդիպել են գրավատների և տարադրամի փոխանակման կետերի արտոնագրային վճարների բարձրացման դեմ հանդես եկող քաղաքացիական նախաձեռնության ներկայացուցիչների հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են նախաձեռնության առաջ քաշած խնդիրները, դրանք ծնող պատճառները, տեղի է ունեցել իրավիճակի վերաբերյալ մտքերի փոխանակություն։
«Արտգործնախարարը մարտի 15-ին ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովում մասնակցելու է փակ քննարկման: Եթե ուզում ենք, որ խոսակցությունն անկաշկանդ լինի, շատ կարևոր է, որ նման նուրբ հարցերը փակ ռեժիմով քննարկվեն: Իսկ խորհրդարանական լսումն այլ գործիք է: Միգուցե մի օր էլ խորհրդարանական լսում անենք»,- ասաց Մարուքյանը:
Իրանի հարավ-արեւեմուտքում հինգ մարդ զոհվել է, վեցը՝ տուժել գազատարի պայթելու հետեւանքով:
Կառավարությունը գերակա ոլորտում ներդրումային ծրագրի շրջանակներում «Էյ ընդ էմ ռեյր» ընկերության կողմից ապրանքների ներմուծման դեպքում մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը հետաձգեց երեք տարով:
Նիգերիայում դպրոցի շենքի փլվելու հետեւանքով զոհվածների թիվը հասել է 18-ի, տուժել է առնվազն 41 մարդ:
Ոստիկանությունը Ազատության հրապարակի հարակից տարածքի սրճարանների ապամոնտաժման համար բողոքի ցույց իրականացնող 4 քաղաքացու բերման է ենթարկել:
Ոստիկանները շրջապատել են սրճարանների սեփականատերերին և տրակտորով քանդում են սրճարանները:
Նյու Յորքում մատի 13-ի երեկոյան գնդակահարել են Գամբինո մաֆիական կլանի պարագլուխ Ֆրանկ Քալիին:
Եվրամիությունը պատրաստ կլինի միջոցներ տրամադրել Սիրիայի վերականգնմանը եւ դա քննարկել Համաշխարհային բանկի հետ, երբ Ժնեւում կսկսվի քաղաքական գործընթացը:
Օպերայի հարակից սրճարանների աշխատակիցները փակել են Մաշտոց-Թումանյան խաչմերուկը և պահանջում են հանդիպում Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի հետ։ Սրճարանների աշխատակիցներից մեկը նույնիսկ սպառնաց, որ, եթե քաղաքապետը չգա, բենզին կլցնի իր վրա ու կինքնահրկիզվի։
Էկվադորը հայտարարել է Հարավամերիկյան ազգերի միությունից (UNASUR) դուրս գալու մասին, որի կենտրոնակայանը գտնվում է Էկվադորի մայրաքաղաք Կիտոյում։
«Մենք երեկ ավագանիում էինք, կոնկրետ քննարկումից հայտնի դարձավ, որ սա ուղղված է կոնկրետ մի քանի սրճարանների դեմ, ավագանու ընդդիմադիր թևի ներկայացուցիչներն էլ նման կերպ արտահայտվեցին։ Ո՞վ է քննարկել հանրության պահանջը»,- ասացին ակցիայի մասնակիցները։
Այս պահին Մաշտոցի պողոտայում իրավիճակը խիստ լարված է. Ոստիկանությունը նոր ուժեր բերեց պողոտա ու կոչ արեցին լրագրողներին լքել տարածքը, որպեսզի կարողանան բերման ենթարկել քաղաքացիներին:
Հանցագործությունների կանխման ու խափանման միջոցառումների շրջանակներում ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողները բնակչության հետ ամենօրյա բացատրական աշխատանք են իրականացնում ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ։
Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինի վարկանիշը մինչեւ ամենացածր մակարդակն է ընկել 2017 թվականի մայիսին նրա իշխանության գալու պահից ի վեր:
ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական Միությունը` հիմնված լինելով ընկերվարական արժեքների վրա, անկյունաքարային է համարում պետական պատկան մարմինների ցանկացած գործողության սոցիալական բաղադրիչը:
Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Սիրելի երևանցիներ: Այսօր մենք ի կատար ենք ածում երկար տարիների մեր երազանքը` ազատագրում ենք Օպերայի շրջակայքը և հետ բերում մշակութային օջախի մթնոլորտը:
Երևանի քաղաքապետարանի աշխատակիցներն այսօր կրկին վերսկսել են Օպերայի հարակից տարածքի սրճարանների ապամոնտաժման աշխատանքները։ Դեռ երեկ, երբ տրվեց ապամոնտաժման աշխատանքների մեկնարկը, սրճարանների աշխատակիցներն ամեն կերպ փորձում էին խոչընդոտել այդ աշխատանքներին, ինչը նրանց չհաջողվեց, իսկ այսօր, ի նշան բողոքի, նրանք փակել են Մաշտոց-Թումանյան փողոցը։
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հրաժեշտի հանդիպում է ունեցել նախօրեին երկօրյա պաշտոնական այցով Հայաստան ժամանած՝ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ:
Այսօր ՀՀ կառավարության նիստում Գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը ներկայացրեց «Գույք նվիրաբերելու մասին» և ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի գործունեությունը դադարեցնելու կառավարության որոշման նախագծերը, որոնց շրջանակներում բուռն քննարկում ծավալվեց անասնաբուժական և այլ խնդիրների վերաբերյալ:
Օպերայի հարակից տարածքի սրճարանների աշխատակիցների բողոքի ակցիայի մասնակիցներին այս պահին կարմիր բերետավորները բերման են ենթարկում: Նրանք փակել են փողոցը և պահանջում են, որպեսզի Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը գա ու պարզաբանում տա իրենց:
ՀՀ պաշտպանության նախարարությունը կարևոր է համարում գերատեսչությունում բարեվարքության ամրապնդումը:
ԿԺԴՀ-ն ԱՄՆ-ի ղեկավարությանը կոչ է արել ընդունելու միջազգային տնտեսական պատժամիջոցների մասնակի վերացման դիմաց Յոնբենի միջուկային կենտրոնի ապամոնտաժումից փուլ առ փուլ միջուկազերծում սկսելու Փհենյանի առաջարկությունը:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ, այսօր վեսկսվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը ևս երկու ամիս ժամանակով երկարացնելու վերաբերյալ Հատուկ քննչական ծառայության կողմից ներկայացված միջնորդության քննությունը: