Բաժիններ՝

Օպերայի հարակից սրճարանների աշխատակիցները պահանջում են Երևանի քաղաքապետին

Երևանի քաղաքապետարանի աշխատակիցներն այսօր կրկին վերսկսել են Օպերայի հարակից տարածքի սրճարանների ապամոնտաժման աշխատանքները։ Դեռ երեկ, երբ տրվեց ապամոնտաժման աշխատանքների մեկնարկը, սրճարանների աշխատակիցներն ամեն կերպ փորձում էին խոչընդոտել այդ աշխատանքներին, ինչը նրանց չհաջողվեց, իսկ այսօր, ի նշան բողոքի, նրանք փակել են Մաշտոց-Թումանյան փողոցը։ Ոստիկանների հորդորներին, որպեսզի բացեն փողոցը, ակցիայի մասնակիցները պատասխանեցին, որ պայքարում են իրենց իրավունքների համար.

«Այս երկրում միայն այսպես կարող ենք մեր իրավունքները պաշտպանել։ Մենք ոստիկանների դեմ ոչինչ չունենք, թող քաղաքապետը գա»,- ասացին ակցիայի մասնակիցները։

«Մի քանդեք մեր աշխատատեղերը» ցուցապաստառներով շարունակում են նստացույցը։
«Ասում եք՝ ներդրումներ բերեք, բերել ենք, սա՞ է մեր պատասխանը, բիզնեսի կայունություն չկա»,- ասացին նստացույց անողները։

Այս պահին կարմիր բերետավորները բռնի ուժով բերման են ենթարկում բողոքի ակցիայի մասնակիցներին:

Զվարթ Խաչատրյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս