
Մենք ի կատար ենք ածում երկար տարիների մեր երազանքը` ազատագրում ենք Օպերայի շրջակայքը․ Հայկ Մարության

Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Սիրելի երևանցիներ: Այսօր մենք ի կատար ենք ածում երկար տարիների մեր երազանքը` ազատագրում ենք Օպերայի շրջակայքը և հետ բերում մշակութային օջախի մթնոլորտը:
Սա պրոցեսի սկիզբն է, այն լիելու է շարունակական: Շնորհակալ եմ բոլոր երևանցիներին այս հարցում մեր կողքին լինելու համար, մենք զգում ենք ձեր աջակցությունը:
Վերադարձնենք Երևանին իր մշակութային դիմագիծը:»:
https://www.facebook.com/hayk.marutyan/posts/2137282449718158