Բաժիններ՝

«Մարդու երեսին թքելն արժե 50 հազար դրամ, ուզում եմ բոլորի առջև այդ գումարը մուծեմ ու թքեմ իր երեսին». Սրճարանի սեփականատեր

Օպերայի հարակից սրճարանների աշխատակիցները շարունակում են իրենց բողոքը սրճարանների ապամոնտաժման դեմ:

Երևան վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանի խոսքով՝ սրճարանների տարածքը զբոսայգի է, ճիշտ է, կարող են խոսել բոլոր տնտեսվարողների հետ, բայց կա հստակ մեկ բան՝ տարածքը դառնալու է զբոսայգի։

«Այստեղ բոլորը գերշահույթ հետապնդող կազմակերպություններ են, մենք այլևս երբեք չենք թողնելու Օպերայի տարածքում և Հանրապետության հրապարակում լինեն կաֆեներ»,- ասաց Կենտրոն վարչական շրջանի ղեկավարը։

«Ատմասֆերա» սրճարանի սեփականատերերից Էլիզաբեթ Ղազարյանը բնորոշմամբ՝ այն, ինչ այժմ Կենտրոն վարչական շրջանի ղեկավարն անում է Օպերայի հարակից տարածքում՝ շոու է. ««Ջազվե» սրճարանի քանդումն էլ իր համար շոու է, որ վաղը-մյուս օրը Հայկոն չցանկանա քաղաքապետ աշխատել և հրաժարական տա, ինքը նստի քաղաքապետ։ Չի լինելու, ոնց բերել ենք, այդպես էլ հետ ենք տանելու»,- ասաց նա։

Ըստ նրա, երեկ քաղաքապետարանում հանդիպել են Վիկտոր Մնացականյանի հետ, որտեղ լրատվամիջոցների և բոլորի մոտ խոստացել է, որ երկու օր հարցը կքննարկեն, բայց չեն արել։

«Մարդու երեսին թքելն արժե 50 հազար դրամ, ուզում եմ բոլորի առջև այդ գումարը մուծել ու թքեմ իր երեսին։ Վիկտոր Մնացականյանը ռեստորան ունի՝ «Երևանյան գիշեր», թող գնա դա քանդի, անտառները կտրել, ռեստորան է սարքել։ Գոնե թողնեն մինչև 2023 թվականն աշխատենք, հետո մենք սրճարանները կքանդենք, կկանաչապատենք ու հետ կտանք հանրությանը։ Դեռ սեպտեմբերին ինձ ասել էին, որ պարոն Մնացականյանն աչք ունի մեր կաֆեի վրա, բայց չհավատացի, հիմա հավատում եմ, որ Մնացականյանը սա «ցելով» է անում, պարոն Մնացականյանը սուտասան է»,- ասաց սրճարանի սեփականատերը։

Զվարթ Խաչատրյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս