Օպերայի հարակից սրճարանների աշխատակիցները փակել են Մաշտոց պողոտան: Այս պահին մեծ խմբով կարմիր բերետավորներ են ժամանել, որոնք փորձում են ուժով հեռացնել նրանց:
Ծանրամարտի Հայաստանի կանանց հավաքականի անդամ Լիանա Գյուրջյանը դարձել է աշխարհի առաջնության փոխչեմպիոն:
Ի պատիվ պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Վրաստանի նախագահ տիկին Սալոմե Զուրաբիշվիլիի ՝ Հանրապետության նախագահի նստավայրում մարտի 13-ի երեկոյան նախագահ Արմեն Սարգսյանի և տիկին Նունե Սարգսյանի անունից տրվել է պաշտոնական ճաշ:
Օպերայի հարակից տարածքում ապամոնտաժվող սրճարանների աշխատակիցները փակել են Մաշտոցի պողոտան։ Ոստիկանական ուժերը փորձում են ազատել փողոցը։ Այս մասին տեղեկացնում է tert.am-ը: Սկսվեցին «Նիկո՛լ, հեռացիր» և « Թողեք աշխատենք» վանկարկումները։
Սիրիայի շուրջ 40 հազար քաղաքացիներ, որոնք անօրինական զինված կազմավորումների անդամներ են եղել, համաներում են ստացել կառավարությունից:
Ամուր Հայաստանի հեռանկարը բխում է ՆԱՏՕ-ի շահերից: Այս մասին այսօր ՀՀ ՊՆ վարչական համալիրում ընթացող ՆԱՏՕ-ի բարեվարքության ամրապնդման խորհրդաժողովի ընթացքում ասաց Կովկասում ՆԱՏՕ-ի կապի գրասենյակի տնօրեն Ռոզարիա Պույլիսին:
ՀՀ կառավարության նիստը՝ ուղիղ
Նախօրեին երեկոյան Երևանի քաղաքապետարանում տեղի է ունեցել հանդիպում քաղաքապետարանի համապատասխան վարչության պետերի և Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանի հետ։
Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 2-3 բալ:
ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախկին անդամ Բեթո Օ՛Ռուրքը մտադիր է իր թեկնածությունն առաջադրել ԱՄՆ-ի նախագահի 2020 թվականի ընտրություններում:
Այսօր կառավարության շենքի առջև` «Դեմ ենք պետտուրքի ոչ համաչափ թանկացմանը», «Նախագիծը հիմք չունի», «Եկեք հաշվարկենք» պաստառներով բողոքի ակցիա են իրականացնում գրավատների ու փոխանակման կետերի աշխատակիցները:
Երևանի Ն. Աճեմյանի անվան տարածաշրջանային N2 պետական քոլեջի կոլեկտիվը բաց նամակ է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որում ասված է. «Մեծարգո՜ պարոն վարչապետ, ՀՀ ԿԳՆ կողմից 2019թ մարտի 12-ին Երևանի Ն. Աճեմյանի անվան տարածաշրջանային N2 պետական քոլեջի տնօրեն Կառլեն Հայրապետյանին հայտարարվել է խիստ նկատողություն՝ տեսչական մարմնի ստուգման արդյունքում հայտնաբերված խախտումների պատճառով:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու քաղաքացու՝ գողացված բանկային քարտով գումար կանխիկացրած անձի ինքնությունը։
Պետությունը թույլատրեց մաքսային տարածքներում գտնվող աջ ղեկով մեքենաները, ինչպես նաև մինչև 2018-ի դեկտեմբերի 30-ը ձեռք բերված աջ ղեկով մեքենաները Հայաստան ներմուծել:
Թուրքիայում մարտի 8-ին, Ստամբուլի Թաքսիմ հրապարակից սկսված «Ֆեմինիստական գիշերային երթի» ընթացքում, ազանի (մուսուլմանական աղոթքի ազդարարման սկիզբը) կանչման պահին երթի մասնակիցների զուգահեռ բարձր սուլոցները խիստ քննադատության են արժանացել իշխող վերնախավի կողմից:
Իրավաբան Արամ Կարախանյանը նշանակվել է Կոմիտեի ղեկավարի խորհրդական։ Կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանը աշխատանքային խորհրդակցությանը ներկայացնելով վերջինիս ասաց, որ նա զբաղվելու է իրավական բարեփոխումների համակարգմամբ։
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը պարզաբանում է տարածել՝ կապված մամուլում հրապարակված լուրի հետ, թե առողջապահության նախարարության իրավաբանական վարչության աշխատակիցները գրեթե ողջ կազմով աշխատանքից ազատման դիմում են գրել:
Բրիտանական կառավարության անդամները քննարկել են Եվրամիությունից Միացյալ Թագավորության դուրս գալու (Brexit) ժամկետը մինչեւ երկու տարով հետաձգելու հնարավորությունը:
Անխոչընդոտ գործարարության իրականացումը Մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքի կարևոր ուղղություններից է։ ՄԻՊ գրասենյակը հրապարակել է իրազեկող տեսանյութ։
Ցանկանում եք զարգացնել Ձեր տնտեսությունը և դառնալ հաջողակ գյուղատնտես:
Գրավատների և փոխանակման կետերի աշխատակիցները կրկին կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա են անցկացնում՝ պահանջելով վերախմբագրել «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը, որի համաձայն՝ գրավատների համար ներկայիս 100 հազար դրամի փոխարեն պետական տուրքը կդառնա 6 միլիոն, իսկ փոխանակման կետերի համար 50 հազար դրամի փոխարեն՝ 3 միլիոն դրամ:
Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուն ցավակցություն է հայտնել մարտի 13-ին Սան Պաուլուում երկու չարագործների զինված հարձակման հետեւանքով դպրոցի աշակերտների ու աշխատակիցների զոհվելու կապակցությամբ:
ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատը հավանություն է տվել այն բանաձեւին, որի համաձայն Միացյալ Նահանգները պետք է դադարեցնի օգնության տրամադրումը Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիային, որը Եմենում պատերազմ է մղում «Անսար Ալլահ» (հուսիներ) խռովարար կազմավորման դեմ:
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն որոշել է մարտի 14-ից երկրում վերսկսել աշխատանքային գործունեությունն էլեկտրաէներգիայի զանգվածային անջատումից հետո:
Հայաստանում խաղաղ իշխանափոխության արդյունքում իշխանության եկած նոր ուժը հետաքննում եւ պատժում է նախորդ իշխանությունների կոռուպցիայի դեպքերը: Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Ամերիկայի ձայնը»՝ նշված է Միացյալ Նահանգների Պետքարտուղարության կողմից չորեքշաբթի օրը հրապարակված «Մարդու իրավունքների պաշտպանությունը» զեկույցում:
2019թ. մարտի 12-ին՝ ժամը 06.50-ի սահմանում N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում ծառայակցի կողմից արձակված կրակոցի հետևանքով ձախ վերին վերջույթի ու կրծքավանդակի շրջաններում հրազենային միջանցիկ մահացու վնասվածք է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Կարեն Արտակի Կարապետյանը:
Boeing ընկերությունը հավանություն է տվել բոլոր Boeing 737 MAX-երի թռիչքների արգելմանը:
Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն արգելել Boeing B-737-MAX 8 և Boeing B-737-MAX 9 տեսակի օդանավերի շահագործումը ՀՀ օդային տարածքում:
Այսօր առավոտյան գրավատների ու փոխանակման կետերի (չենջերի)գործունեությամբ զբաղվողները կրկին կհավաքվեն կառավարության շենքի մոտ: Այս անգամ նրանք գալիս են կառավարություն՝ անձամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հանդիպելու տրամադրվածութամբ, և, ինչպես ակցիայի առաջնորդողը նշեց 168.am-ի հետ զրույցում, այս անգամ իրենց հետ բերում ենմասնագիտական լուրջ վերլուծություն ու առաջարկ՝ ուղղված գործադիրի ղեկավարին:
Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատի անդամները դեմ են քվեարկել առանց Բրյուսելի հետ գործարքի Եվրամիությունից երկրի դուրս գալուն: