Օպերայի հարակից տարածքի սրճարանների ապամոնտաժման աշխատանքների ժամանակ ցուցարարների և ոստիկանների հետ տեղի ունեցած բախումների հետևանքնով վնասվել է Նաիրա Զոհրաբյանի ոտքը: Այս մասին քիչ առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը:
Օպերայի հարակից տարածքից բերման ենթարկված 19 անձանց իրավունքների երաշխավորման նպատակով Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները գտնվում են Ոստիկանությունում: Ստացվել է ահազանգ աշխատակազմ:
Պետական տուրքի մասին Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծով գրավատների պետական տուրքն ավելանում է 60 անգամ կամ 6000 տոկոսով՝ 100.000 դրամից դառնալով 6 միլիոն դրամ, փոխանակման կետերի դեպքում էլ 50.000-ը դառնում է 3 միլիոն դրամ:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի կարգապահական հարցերի հանձնաժողովի 2018 թ. դեկտեմբերի 24-ի որոշմամբ:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հյուրընկալել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին:
Օպերայի տարածքում իրավիճակը շարունակում է լարված մնալ: Մեծ թվով ոստիկաններ են կուտակվել տարածքում, որոնց հետ ժամանակ առ ժամանակ բախումներ են տեղի ունենում: Ցուցարարները թույլ չեն տալիս շարունակել սրճարանների ապամոնտաժման աշխատանքները: Նրանք բարձրացել են տրակտորի վրա և արգելում են քանդել սրճարանները:
Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանը, որ հայտարարել էր, որ կես ժամ ընդմիջում են վերցնում Օպերայի հարակից տարածքների սրճարանները ապամոնտաժելու համար, որպեսզի ստեղծված իրավիճակը քննարկեն քաղաքապետարանի ներկայացուցիչների հետ, լրագրողների հետ զրույցում նշեց, որ ապամոնտաժման աշխատանքները վերսկսում են։
Մաշտոցի պողոտայի բողոքի ակցիայի ընթացքում տուժած ոստիկանության աշխատակիցը և քաղաքացին դուրս են գրվել հիվանդանոցից:
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է ապահովագրական գործակալի կողմից խոշոր չափերով յուրացում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Ազատության հրապարակի հարակից տարածքներում գտնվող սրճարանների ապամոնտաժման դեմ բողոքի ակցիաների ընթացքում մեկ ոստիկան և մեկ քաղաքացի տեղափոխվել է հիվանդանոց:
Լրագրողները պաշտպանից հետարքրվել են՝ Ռոբերտ Քոչարյանի՝ նիստին մասնակցության մասին։ «Այո, նիստին ներկա է։ Լիքը կարևոր բան է ասել, ասում է, որ հիմարություն է ամեն ինչ։ Ինչ կարող եմ ասել, ապացուցվեց՝ ջուր է»,- դատարանի դահլիճ շտապելով ասել է պաշտպանը։
Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Վալերի Գերասիմովը հանդիպում է ունեցել ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի հետ:
Հարցին, թե ինչո՞ւ չեն ապամոնտաժվում բոլոր սրճարանները Մնացականյանն պատասխանեց, որ իրենք հաշվարկել են որոշ սրճարանների վնասի չափերը և նրանց որոշել են մի փոքր ավելի շատ ժամանակ տրամադրել:
Օպերայի հարակից սրճարանների ապամոնտաժման աշխատանքների հետ կապված բողոքի ակցիան շարունակվում է, սրճարանների աշխատակիցները շարունակում են պնդել, որ քաղաքապետարանն իրենց պետք է ժամանակ տա այլ վայրում տեղափոխվելու և աշխատանքը հիմնելու համար։
Մարտի 13-ին, ժամը 11.00-ից 14.00-ն ընկած ժամանակահատվածում, ոստիկանության Արարատի բաժնի ծառայողները Երևան քաղաքի Ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ՝ խուզարկություն են կատարել Արարատ գյուղի մի բնակչի տանը կից օժանդակ շինություններում, խուզարկել են նաև նրա վարած «Տոյոտա Պրադո» մակնիշի ավտոմեքենան:
Մարտի 14-ից 15-ը ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության ներկայացուցիչը ՌԴ-ում՝ Մոսկվայում, կմասնակցի ՀԱՊԿ անդամ պետությունների պետական կառավարման շահագրգիռ գերատեսչությունների փորձագետների խորհրդակցություններին:
ԱՊՀ-ի երկրների զինված ուժերի շտաբների պետերը համաձայնեցրել են հակաօդային պաշտպանության միավորված համակարգի հետագա զարգացումը:
Պետական գույքի կառավարման վարչության պետ Նարեկ Բաբայանն այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Մաքսային կոմիտեի նախկին պետ Արմեն Ավետիսյանի ընտանիքի կողմից Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցը պետությանը նվիրաբերելու խնդրին։
Մարտի 14-ի երեկոյան ժամերին, 15-ի գիշերը շրջանների զգալի մասում, 17-ին, 18-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում են տեղումներ:
ՆԱՏՕ-ն մտադիր է ապահովել Ռուսաստանի հետ ռազմական կապուղիների պահպանումը, հատկապես ճգնաժամի պայմաններում:
Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը խոսել է օպերայի տարածքում ապամոնտաժվող սրճարանների մասին, հիշել իր մանկության պաղպաղակն ու մի քիչ ափսոսել քանդվող հիշողության մասին։
Սրճարանների ապամոնտաժման աշխատանքներին ներկա է նաև Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանը, որը` լսելով սրճարանների աշխատակիցների բողոքները, նշեց, որ նրանք պետք է համակերպվեն այն մտքի հետ, որ Երևանն արդեն տեր ունի։
Պետական գույքի կառավարման վարչության պետ Նարեկ Բաբայանը կիրակի օրը մեկնել էր Դիլիջան՝ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան, և ծանոթացել այնտեղ եղած գույքին ու հնարավորություններին:
Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանն անդրադարձել է Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հայտարարությանը՝ կապված Աբովյան 5 հասցեում գտնվող հյուրանոցի շինարարության հետ:
Իսլամական հեղափոխության պահպանների կորպուսը (ԻՀՊԿ, երկրի զինված ուժերի բաղկացուցիչ մասը) խոշոր զորավարժություններ է անցկացրել Պարսից ծոցի շրջանում, որոնց ընթացքում գործի է դրվել առնվազն 50 հարվածային անօդաչու:
Մի քանի ժամ է, ինչ շարունակվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը ևս երկու ամսով երկարաձգելու ՀՔԾ-ի միջնորդության վերաբերյալ դատական նիստը։ Ի տարբերություն երեկվա նիստի, այսօր Ռ. Քոչարյանը մասնակցում է։
Այսօր կառավարության շենքի առջև բողոքի ակցիա իրականացնող գրավատների ու արտարժույթի փոխանակման կետերի ոլորտների ներկայացուցիչներին գործադիրի նիստից հետո հրավիրեցին կառավարություն։ Նրանց ընդունել է վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը։
Արարատի մարզպետարանում գործում է 1937 թ.-ի «տրոյկան». մարզպետը, Լիլիթ Միրզախանյանը՝ խորհրդական՝ գլխավոր քարտուղարի գործառույթով և Մարո Մարգարյանը՝ իրավաբանական բաժնում խորհրդական:
Իսրայելի վարչապետի որդին՝ Յաիր Նեթանյահուն, Twitter-ի էջում սկանդալային գրառում է արել, որն ուղղված է եղել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին։
«Ասածիս ճշմարտացիությունը կարող եք ճշտել հենց Նիկոլ Փաշինյանից, ով այսօր, որպես ՀՀ վարչապետ, տիրապետում է բանակցություններին վերաբերող փաստաթղթերի ողջ փաթեթին»: