Բաժիններ՝

Ջրի շշալցման ոլորտում կիրականացվի ավելի քան 13 մլրդ դրամի ներդրումային ծրագիր

Կառավարությունը գերակա ոլորտում ներդրումային ծրագրի շրջանակներում «Էյ ընդ էմ ռեյր» ընկերության կողմից ապրանքների ներմուծման դեպքում մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը հետաձգեց երեք տարով:

Ներդրումային ծրագրի շրջանակում ընկերությունը նախատեսում է Կոտայքի մարզում հիմնել և գործարկել ամբողջությամբ ավտոմատացված, միջազգային չափանիշներին համապատասխանող աղբյուրի և հանքային ջրի շշալցման գործարան։

Արտադրական փուլը նախատեսվում է սկսել 2019 թվականի մայիսին։
Ներկայացված ներդրումային ծրագրի շրջանակում ընկերությունը մտադիր է կատարել ընդհանուր առմամբ շուրջ 13,2 մլրդ դրամի չափով ներդրում:

 Նշված ներդրման գումարի մեծ մասը ծախսվելու է սարքավորումներ ձեռք բերելու նպատակով, սակայն արդեն իսկ ազատված է ԱԱՀ-ից, այդ իսկ պատճառով ներառված չէ վերը նշված ցանկում։

 Ներդրումային ծրագրի իրագործման արդյունքում ընկերությունում մինչև 2020 թվականը կստեղծվի 141 նոր աշխատատեղ` 422 հազ. դրամ միջին աշխատավարձով:

Նախատեսվում է արտադրանքն արտահանել Եվրոպա և արաբական երկրներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս