Արմավիրում մանկահասակ երեխայի դաժան սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է. հորը մեղադրանք է առաջադրվել սպանության համար, ինչպես նաեւ ծեծի՝ 3 դրվագով։
«ՊՆ փոխգնդապետ Մհեր Ղավալյանը հայտնվել է մեղադրյալի աթոռին: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Մհեր Ղավալյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա, հանդիսանալով հրետանային դիվիզիոնի հրամանատար, պատշաճ չի հետեւել անվտանգության կանոնների պահպանմանը. այրել է Մ. Ալավերդյանին պատկանող գարու 9 հա մշակված դաշտը:
«Փաստ» թերթը գրում է. «2019 թվականի փետրվարի 6-ին ՀՀ կառավարության որոշմամբ Հայկ Չոբանյանը նշանակվել է Տավուշի մարզպետ: Վերջինս մեկ ամիս անց՝ մարտի 7-ին, հայտարարագիր է ներկայացրել Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին:
«Ժամանակ» թերթը գրում է. ««Սասնա ծռեր» խմբի դատավարությունը նոր անակնկալներ է խոստանում, եւ այս պահին թե՛ իշխանությունը, թե՛ խմբի ներկայացուցիչները նախապատրաստվում են հնարավոր զարգացումներին:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեւանի կենտրոնում` Օպերային հարող տարածքում, երեկ իրավիճակը բավականին թեժ էր: Երեւանի քաղաքապետարանը անցել է Օպերային հարակից տարածքի սրճարանները ապամոնտաժելուն, փոխարենը այնտեղ կանաչապատման աշխատանքներ են իրականացվելու: Այս գործընթացի մասին քաղաքապետարանը հայտարարել էր ավելի վաղ` սրճարանատերերին տարածքն ինքնակամ լքելու ժամանակ տալով:
««Ժողովուրդ» թերթի տեղեկություններով` Մարտի 1-ի գործով հարցաքննվել է ՀՀ ՍԴ անդամներից Ֆելիքս Թոխյանը. հենց նա էլ ՍԴ-ում եղել է 2008թ. նախագահական ընտրությունների արդյունքների բողոքարկման գործով զեկուցող դատավորներից մեկը: Իսկ, ահա, ՍԴ այն ժամանակ նախագահ Գագիկ Հարությունյանը, որ հիմա ԲԴԽ նախագահն է, այս գործով չի հարցաքննվել:
«Փաստ» թերթը գրում է. «Մարտի 12-ին Ստեփանակերտում տեղի ունեցած` Հայաստանի ու Արցախի անվտանգության խորհուրդների համատեղ նիստը, քաղաքական առումով, ավելի տպավորիչ կլիներ, եթե չուղեկցվեր ներիշխանական սկանդալով։ ԱՀ մայրաքաղաքում անցկացված իրապես պատմական նիստը նպատակ ուներ ցույց տալ երկու հայկական պետությունների, մեր ժողովրդի միասնականությունը, ու պատշաճ կլիներ, եթե դրան մասնակցեր նաեւ Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը, թեեւ նա ԱԽ անդամ չէ։
«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի կառավարությունը մտադիր է փոփոխություն կատարել Քաղաքացիության մասին օրենքում: Այդ փոփոխությամբ նախատեսվում է հաստատել այն երկրների ցանկը, որտեղ ՀՀ քաղաքացու անձնագիր կարելի է ստանալ տվյալ երկրում ՀՀ դեսպանատանը կամ հյուպատոսական ներկայացուցչությունում:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը շրջանառության մեջ է դրել «Վիճակախաղերի մասին» եւ «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» ՀՀ օրենքներում փոփոխությունների նախագծերի փաթեթ, որով ցանկանում է արգելել բուքմեյքերական գրասենյակների գործունեությունը խաղամոլության դեմ պայքարի շրջանակներում:
«Հրապարակ» թերթը գրում է. «Օպերայի շրջակայքի սրճարանները, որոնք երեկ ապամոնտաժվում էին, շատ տարբեր կարգավիճակ ունեն։
«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը ավելի ու ավելի է հակվում դեպի քաղաքականություն։ Հենց այդ ցանկությունների շրջանակում պետք է դիտարկել Արցախում վերջին հայտարարությունը ազատագրված տարածքները բնակեցնելու վերաբերյալ։
«ՀՀ պետական պարտքը կրկին սկսել է ավելանալ: «Ժողովուրդ» թերթին հայտնի դարձավ, որ Հայաստանի Հանրապետության պետական պարտքը այս տարվա փետրվարի 28-ի դրությամբ կազմել է 6 միլիարդ 943.6 միլիոն դոլար: Տարեսկզբին ՀՀ պետական պարտքը 6 միլիարդ 922,9 միլիոն դոլար էր, այսինքն` երկու ամսվա ընթացքում այն ավելացել է 20,7 միլիոնով:
«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր աղբյուրների փոխանցմամբ` արմատական հեղափոխական Դավիթ Սանասարյանը բավականին հետաքրքիր կադրային քաղաքականություն է վարում: Նրա «կադրային բանկը» հիմնականում բաղկացած է Հաշվեքննիչ պալատի կադրերից, սակայն էլ ավելի հետաքրքիրը ՀՀԿ-ական եւ մերձՀՀԿ-ական կադրերն են, որ բավականին լուրջ ֆունկցիաներ ունեցող ՊՎԾ-ի առանցքային պաշտոններում են:
«Փաստ» թերթի տեղեկություններով, առողջապահության նախարարության իրավաբանական վարչության աշխատակիցները գրեթե ողջ կազմով երեկ աշխատանքից ազատման դիմում են գրել եւ մեկ այլ պետական կառույց են տեղափոխվել:
«Ժամանակ» թերթը գրում է. «Փետրվարի 28-ին տեղի է ունեցել վարչապետի տեղակալ Տիգրան Ավինյանի ծննդյան 30-ամյակին նվիրված արարողություն, որին ներկա է եղել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:
«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունում մի հարցի շուրջ երկու թեւի են բաժանվել՝ հայտնի աղմկահարույց միջադեպից հետո հրավիրե՞լ Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանին խմբակցությունում «հաշվետվություն» ներկայացնելու, թե՞ ոչ։
2020 թվականին այցելուների համար կբացվի արեւմտյան կիսագնդում ամենաբարձր դիտահարթակը, որտեղից կարելի կլինի տեսնել ամբողջ Նյու Յորքը
Սմարթֆոնի էկրանը համակարգչի աշխատանքային սեղանին տեղափոխելու հնարավորությունը հասանելի էր Windows 10-ի նախորդ տարբերակում: Հիմա սպասվում է, որ Android հավելվածները հնարավոր կլինի օգտագործել անմիջապես համակարգչի էկրանին:
Քվանտային համակարգչի ստեղծումը Microsoft ընկերության աշխատանքի առավել հեռանկարային ուղղություններից մեկն է:
Apple կորպորացիան, ինչպես սպասվում է, մարտի 25-ին կներկայացնի հոսքային հեռուստատեսության եւ նորությունների վերաբերյալ ծանուցման նոր ծառայություններ:
Ռոբոտները եւ համակարգչային ալգորիթմները զարգանում են մեծ արագությամբ, բայց դրանք դեռեւս ի զորու չեն նույնչափ բավականություն պատճառել շփումից, ինչպես կենդանի մարդու հետ:
Սիրում եք պանրիկներ, բայց դրանք չե՞ն ստացվում. այս բաղադրատոմսով ստացվում է բացառապես բոլորի մոտ:
Նայեք նկարազարդմանը, ընտրեք ձեզ ամենաշատը դուր եկած թիթեռը ու կարդացեք ձեր ընտրության նշանակությունը:
The Gizmodo հրատարակությունը նկատել է, որ կարծես բարդ թվացող «ji32k7au4a83» գաղտնաբառը հայտնվել է անապահով և շատ տարածված գաղտնաբառերի շարքում: Այն հայտնվել է տարբեր տվյալների բազայում 1,495 անգամ, այդ թվում` Have I Been Pwned կայքում:
Դեռևս հին կտակարանյան ժամանակներից մարդիկ ծոմ են պահել, որ Աստված օգնի մոտենալ Իրեն և երկրպագել: Երբ պատշաճ ձևով ծոմ ենք պահում, մենք սովորում ենք կառավարել մեր ցանկություններն ու կրքերը:
Սնկային վարակն անուշադրության մատնել չի կարելի. այն կարող է քրոնիկ դառնալ, տարածվել՝ առաջացնելով անհարմարություն, անառողջ արտաքին տեսք, և այլն։ Budetezdorovy.ru-ի հաղորդմամբ՝ վարակի առկայությունը կարող է հաստատվել համապատասխան հետազոտության արդյունքում, իսկ բուժումը նշանակվում է բժշկի կողմից։
Հարցին, թե հարկավոր է դադարեցնել բանակցային գործընթացը և քայլեր չձեռնարկե՞լ կարգավորման ուղղությամբ, նա պատասխանել է. «Դադարեցնել բանակցությունները, ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը և ձգտել կարգավորման նոր ձևաչափի։ Դա կարող է լինել, օրինակ, ՄԱԿ-ի հովանու ներքո, կամ մեկ այլ ձևաչափ։ Այսինքն՝ երբ այս սկզբունքներն արդեն հայտարարված են, բանակցություններ վարելն իմաստ չունի»։