Բաժիններ՝

Մեծ քանակությամբ ապօրինի պահվող զենք-զինամթերք է հանձնվել ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին

Հանցագործությունների կանխման ու խափանման միջոցառումների շրջանակներում ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողները բնակչության հետ ամենօրյա բացատրական աշխատանք են իրականացնում ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ։

Մարտի 13-ի գիշերը ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի քրեական հետախույզների, համայնքային ոստիկանների և վետերանների խորհրդի բացատրական աշխատանքի շնորհիվ մի կին կամավոր հանձնեց մեծ քանակությամբ ապօրինի զենք-զինամթերք։

Ըստ նրա՝ 7․62 մմ տրամաչափի 7 ինքնաձիգերը, «ՏՕԶ» և «Մոսին» տեսակի հրացանները, գնդացիրները, պայթուցիչներով 42 նռնակները, նռնականետը, մի քանի հարյուր տարբեր տրամաչափի փամփուշտները գտել է Կոտայքի մարզի Քարաշամբ գյուղի տներից մեկի խորդանոցում։ Տունը պատկանել է Արցախյան ազատամարտին մասնակցած եղբորը, որը մահացել է 2014 թվականին։

Զենք-զինամթերքը փաթեթավորվել և ուղարկվել է ոստիկանության փորձաքրեագիտական վարչություն։ Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն։ Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի հետաքննության բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031