ՀՀ ոստիկանության կողմից որպես անհետ կորած է որոնվում Գյումրի քաղաքի բնակիչ, 2005 թվականին ծնված Անժելա Վարդևանյանը, որը փետրվարի 26-ին, ժամը 10-ն անց 30-ի սահմաններում դուրս է եկել տնից՝ դպրոց գնալու նպատակով:
Պաշտնական այցով Թեհրանում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Իրանի Մեջլիսի նախագահ Ալի Լարիջանիի հետ:
«Մանչեսթեր Յունայթեդի» իսպանացի դարպասապահ Դավիդ դե Խեան հերթական անգամ հրաժարվել է երկարաձգել պայմանագիրը մանկունյանցիների հետ:
Օրերս ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «Ժպիտների քաղաք» հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ներկայացնելով հիմնադրամի առաջիկա անելիքները՝ նշել էր, որ նախատեսել են ֆինանսական աջակցություն ցուցաբերել այն զույգերին, որոնք պատրաստվում են արտամարմնային բեղմանվորում և ներարգանդային սեղմնավորում կատարել:
Վիետնամի Պետական ֆիլատելիստական ընկերությունը 300 արծաթե հուշադրամ էհատել Հանոյում ԱՄՆ-ԿԺԴՀ գագաթնաժողովի առթիվ, եւ դրանք բոլոը վայրկենապես գնել են:
Վերջին օրերին զանգվածային լրատվամիջոցների մի շարք ներկայացուցիչներ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ են տարածում՝ Հրազդանի կիրճ 3 ևՀրազդանի կիրճ 3/1 հասցեներում իրականացվող շինարարության վերաբերյալ։
168.am-ը ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունից հետաքրքրվեց՝ արդյոք ծառայությունը որևէ գործողություն իրականացրե՞լ է՝ պարզելու համար, թե ինչ ապօրինի ֆինանսական հոսքերի մասին է խոսքը, և ի՞նչ է արվում դա կանխելու համար։
«Երեկվա ընթացքում առնվազն 50 ագրեսիվ իշխանամետ ֆեյք եմ ջնջել իմ էջից, որոնք ավելի խելոք բան չէին գտնում, քան ինձ դավաճան, սրիկա կամ Քոչարյանի գործակալ կոչել, թեև իրենք, բնականաբար, նույնիսկ քաջություն չունեն սեփական անունից հանդես գալու, և որպես կանոն, հենց վերջին ծախու և անդեմ սրիկաներն են։ Ինձ համար շատ ավելի մտահոգիչ է սակայն, մի շարք իրական օգտատերերի այն կույր համոզմունքը, որ այս իշխանությունը «հող տվող չի», ընդ որում՝ բացարձակ պարզ չի, թե այդ համոզմունքը ինչի վրա է հիմնված»։
«Սա ինձ համար, իհարկե, սպասելի էր։ Կանենք այն, ինչ մինչև օրս արել ենք, ևս մի քանի փորձ կանենք և միջնորդություն կներկայացնենք, «պեպսի-կոլայի» նման՝ «կրկին փորձիր»։ Գործի նյութերը դե ֆակտո դեռևս չենք ստացել, կարծում եմ՝ երևի երկու շաբաթ կպահանջվի»,-ասաց փաստաբանը։
Քիչ առաջ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (6-րդ) գլխավոր վարչության, ոստիկանության Երևանի վարչության քրեական հետախուզության բաժնի և ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով, Տիգրան Մեծի պողոտայում՝ «Ագբաբանկ»-ի դիմաց, վնասազերծել են մի տղամարդու։
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում սեփական նախաձեռնությամբ քննարկման ընթացակարգ է սկսվել Երևանում գործող լրատվամիջոցներին պետության կողմից անհատույց տրամադրված տարածքներից ազատելու իրավաչափության առնչությամբ՝ հաշվի առնելով, որ հարցն առնչվում է լրատվամիջոցների գործունեությանը:
Հայկական կողմը իր վրդովմունքն է հայտնում Բաքվում կայացած հակահայկական միջոցառմանը մի խումբ ռուս պատգամավորների մասնակցության կապակցությամբ: Այս մասին Эхо Москвы ռադիոկայանի հետ զրույցում ասել է Ռուսաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վարդան Տողանյանը:
Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հայաստանի նոր իշխանության կողմից որպես առաջնահերթություն դիտարկվող նպատակներից մեկը կրթական հաստատությունների ապաքաղաքականացումն է, ինչին էլ, թվում է, թե միտված են ԵՊՀ-ի շուրջ ընթացող գործընթացները:
«Ռեալ Մադրիդի» գլխավոր մարզիչ Սանտյագո Սոլարին իր ակնկալիքներով է կիսվել Իսպանիայի գավաթի 1/2 եզրափակչի՝ «Բարսելոնայի» հետ խաղից առաջ:
«Արսենալի» գլխավոր մարզիչ Ունայի Էմերին Անգլիայի առաջնության 28-րդ տուրի «Բորնմութի» հետ խաղից առաջ խոսել է խաղի և իր թիմի հնարավորությունների մասին:
ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը հավաստիացնում է՝ իր նշանակման պահից բոլոր բուհերի ռեկտորների՝ այդ թվում ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի նկատմամբ հավասար և արդար վերաբերմունք է ցուցաբերել:
Ավարտվեց ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանին 20 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդության քննությունը։
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը չի բացառել, որ ԿԺԴՀ-ԱՄՆ երկրորդ գագաթնաժողովի արդյունքներով կարող է ստորագրվել հաշտության պայմանագիր, որը կոչված է պաշտոնապես վերջ դնելու Կորեական պատերազմին (1950-1953 թթ.):
Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն մեկնաբանել է «Չելսիի» կիսապաշտպան Էդեն Ազարի հավանական տեղափոխությունն Արքայական ակումբ:
Փետրվարի 28-ին, ժամը 15֊ ին Չայկովսկու անվան երաժշտական միջնակարգ դպրոցում, ուր շուրջ 30 տարի ղեկավարել է կոմպոզիտոր և մանկավարժ Սերգեյ Քյոսայանը, տեղի կունենա իր ծննդյան 100-ամյակին նվիրված համերգ։ Համերգի ընթացքում հնչելու են նրա սաների և վերջիններիս սաների կատարումները:
ՀՀ կրթության և գիտության նախարարի հրամանով ստեղծվել է պատմության մասնագետներից կազմված հանձնաժողով, որը քննարկում է պատմության դասագրքերի վերանայման հարցը՝ պայմանավորված 2008թ-ի մարտի 1-ի իրադարձությունների ներկայացմամբ:
Հ. Բերբերյանի խոսքով՝ դրա պատճառն այն է, որ Սամվել Ալեքսանյանը «ջրի» գնով խոզի միս է լցրել շուկան։
Տրանսպորտային միջոցը հաշվառման ստորաբաժանում չի ներկայացվում
ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ունը եւ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը ավարտել են դեմառդեմ հանդիպումը, որը շարունակվել է մոտավորապես 10 րոպե:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը ԿԺԴՀ-ի Պետխորհրդի նախագահ Կիմ Չեն Ունի հետ հանդիպմանը հայտարարել է, որ նա «մեծ առաջնորդ է»:
Առնվազն 17 մարդ է տուժել երկրաշարժի հետեւանքով, որը փետրվարի 27-ի առավոտյան տեղի է ունեցել Իրանի արեւմուտքում:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի հարձակվող Արթուր Սարկիսովը վերականգնվել է վնասվածքից:
ԿԺԴՀ-ն եւ ԱՄՆ-ը համատեղ ջանքերով հաղթահարում են անվստահությունը եւ երկու պետությունների միջեւ առկա խնդիրները:
: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը եւ ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ունը հանդիպել են Հանոյում, որտեղ տեղի է ունենալու նրանց՝ պատմության մեջ երկրորդ գագաթնաժողովը:
«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը պարզաբանում է ներկայացրել գնումների գործընթացի կազմակերպման վերաբերյալ՝ արձագանքելով «Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոն»-ի հրապարակմանը: Ներկայացնում ենք ընկերության տրամադրած պարզաբանումը.