Ավարտվել է Մանվել Գրիգորյանին գրավով ազատ արձակելու միջնորդության քննությունը
Ավարտվեց ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանին 20 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդության քննությունը։
Մանվել Գրիգորյանի շահերը պաշտպանող փաստաբանական խմբի անդամ Արսեն Մկրտչյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ դատարանը հեռացել է խորհրդակցությունների սենյակ որոշում կայացնելու։
«Տեղեկություն չունեմ, թե որոշումը երբ կհրապարակվի, դատավորը երբ ցանկանա՝ կարող է հրապարակել, անկալում ենք՝ մոտ ժամանակներում»,- ասաց Արսեն Մկրտչյանը։
Նա նաև տեղեկացրեց, որ մեղադրող կողմը ներկայացրել է իր առարկությունները, սակայն փաստաբանն այդ առարկությունները չմանրամասնեց։
«Պաշտպանական կողմն օրենսգրքով նախատեսված բոլոր միջոցներին կդիմի, որպեսզի Մանվել Գրիգորյանը հայտնվի այնպիսի վիճակում, որը կլինի առավել բարենպաստ՝ իր իրավունքների պաշտպանության և առողջության համար»,- շեշտեց Արսեն Մկրտչյանը։
Նա նաև նշեց, որ գրավի չափն ավելի չէ, քան նախկինում առաջարկված գրավը։
Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանն արդեն մեկ անգամ 25 մլն դրամ գրավով ազատ էր արձակվել դեկտեմբերին, սակայն Վերաքննիչ դատարանը բավարարելով դատախազության ներկայացրած բողոքը՝ Մ. Գրիգորյանին կրկին կալանավորեց։
Զվարթ Խաչատրյան