
Ոստիկանությունը որոնում է անհետ կորած գյումրեցի անչափահաս աղջկան

ՀՀ ոստիկանության կողմից որպես անհետ կորած է որոնվում Գյումրի քաղաքի բնակիչ, 2005 թվականին ծնված Անժելա Վարդևանյանը, որը փետրվարի 26-ին, ժամը 10-ն անց 30-ի սահմաններում դուրս է եկել տնից՝ դպրոց գնալու նպատակով:
Ոստիկանությունը խնդրում է նրա գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին դիմել ոստիկանության Մուշի կամ մոտակա բաժին, զանգահարել՝ 1-02, (0312) 5-85-54 հեռախոսահամարներով: