
Դե Խեան և «Մանչեսթեր Յունայթեդը» պայմանագրի հարցում անհաշտ են

«Մանչեսթեր Յունայթեդի» իսպանացի դարպասապահ Դավիդ դե Խեան հերթական անգամ հրաժարվել է երկարաձգել պայմանագիրը մանկունյանցիների հետ:
Ինչպես հաղորդում է Evening Standard-ը, ակումբի առաջարկած նոր պայմանագիրը նախատեսված էր լինելու 5 տարվա համար և ուներ գրավիչ ֆինանսական պայմաններ. ֆուտբոլիստի աշխատավարձը շաբաթական կազմելու էր 407 հազար եվրո (տարեկան ավելի քան 20 մլն): Համաձայնագիրը Դե Խեային անմիջապես կդարձներ մոլորակի ամենաբարձր վարձատրվող դարպասապահը, բայց նրան չի գոհացրել «Կարմիր սատանաների» առաջարկած տարբերակը:
Հիշեցնենք, որ դե Խեայի գործող պայմանագրի ժամկետը լրանում է ամռանը:
«Մանչեսթեր Յունայթեդում» ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստն Ալեքսիս Սանչեսն է. շաբաթական նրա հաշիվն ավելանում է 465 հազար եվրոյով:
Պատրաստեց Անի Գաբուզյանը