
Վիետնամը 300 հուշադրամ է հատել ԱՄՆ-ԿԺԴՀ գագաթնաժողովի առթիվ

Վիետնամի Պետական ֆիլատելիստական ընկերությունը 300 արծաթե հուշադրամ էհատել Հանոյում ԱՄՆ-ԿԺԴՀ գագաթնաժողովի առթիվ, եւ դրանք բոլոը վայրկենապես գնել են: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին պատմել է Վիետնամի փոստի ներկայացուցիչը: «Դրանց արժեքը կազմել է 500 հազար դոնգ (շուրջ 21 ամերիկյան դոլար): Բայց դրանք ակնթարթորեն գնել են, շատերն էին ցանկանում ձեռք բերել դրանք»,- հայտնել է գործակալության զրուցակցուհին:
Զանգվածային լրատվամիջոցներում հայտնվել է այդ արծաթադրամի լուսանկարը: Մի երեսին պատկերված է խաղաղության աղավնի՝ ներքեւում World peace «Խաղաղաղություն ամբողջ աշխարհում» ստորագրությամբ, ինչպես նաեւ ԱՄՆ-ի եւ ԿԺԴՀ-ի դրոշները: Իսկ մյուս երեսին դրվագված է լոտոսի՝ Վիետնամի ազգային ծաղկի պատկերը: