
««Արսենալը» կմնա թոփ-4-ում, եթե հաղթի «Բորնմութին»». Էմերի

«Արսենալի» գլխավոր մարզիչ Ունայի Էմերին Անգլիայի առաջնության 28-րդ տուրի «Բորնմութի» հետ խաղից առաջ խոսել է խաղի և իր թիմի հնարավորությունների մասին:
««Արսենալը» կմնա թոփ-4-ում, եթե հաղթի «Բորնմութին»: Մենք պետք է հետևողական լինենք առաջնության բոլոր 38 խաղերում: Մենք պետք է խաղանք «Բորնմութի» հետ՝ մտածելով միայն 3 միավորի մասին:
Հիմա մեզ համար առաջնության ամենակարևոր պահերից մեկն է: Մենք հանդես ենք գալիս Անգլիայի առաջնությունում և Եվրոպա լիգայում: Ես փորձում եմ այնպես անել, որ յուրաքանչյուր ֆուտբոլիստն առանձին և ամբողջ թիմը միասնաբար ցուցադրի իր լավագույն խաղը»,- ասել է Էմերին:
Սիրարփի Աղաբաբյան