«Եթե Հայաստանում ներքին զարգացումները տանեն պետության և բանակի թուլացման, բոլորովին պարտադիր էլ չի, որ ինչ-որ մեկը տարածքները հանձնելու թուղթ ստորագրվի՝ դա տեղի կունենա դե ֆակտո»

Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ինչպես նշել էի նախորդ գրառմանս մեջ, մենք երկարատև մտորումներից հետո որոշեցինք աջակցություն հայտնել երեկվա հանրահավաքին, թեև ունեինք դրա ձևաչափի հետ կապված մի շարք վերապահումներ։ Սովորաբար ցանկացած իմ գրառման հետ կապված լինում է իշխանական համույթից մի ինչ որ չափի նյարդային արձագանք, բայց երեկվա արձագանքը գերազանցեց բոլոր հնարավոր սպասելիքները։

Երեկվա ընթացքում առնվազն 50 ագրեսիվ իշխանամետ ֆեյք եմ ջնջել իմ էջից, որոնք ավելի խելոք բան չէին գտնում, քան ինձ դավաճան, սրիկա կամ Քոչարյանի գործակալ կոչել, թեև իրենք, բնականաբար, նույնիսկ քաջություն չունեն սեփական անունից հանդես գալու, և որպես կանոն, հենց վերջին ծախու և անդեմ սրիկաներն են։

Ինձ համար շատ ավելի մտահոգիչ է սակայն, մի շարք իրական օգտատերերի այն կույր համոզմունքը, որ այս իշխանությունը «հող տվող չի», ընդ որում՝ բացարձակ պարզ չի, թե այդ համոզմունքը ինչի վրա է հիմնված։

Նախ, այսօր բանակցային սեղանի վրա դրված են տխրահռչակ Մադրիդյան սկզբունքները, որով նախատեսվում է Արցախի ներկայիս տարածքի զգալի մասի հանձնումն Ադրբեջանին՝ մնացող մասի միջանկյալ կարգավիճակի դիմաց, և բանակցությունները գնում են դրա շուրջ (դա են վկայում նաև օտարերկրյա դիվանագետների բացահայտումները)։

Կարդացեք նաև

Երկրորդը, Կառավարության վերջերս հաստատված ծրագրում գրված է, որ Կառավարության համար “Արցախի կարգավիճակը և անվտանգության ապահովումը բանակցային գործընթացում Հայաստանի առաջնահերթ գերակայություններն են”, այստեղ ոչ միայն չի գրված, որ Արցախի տարածքային ամբողջությունը պահպանելն է գերակայություն, այլև նույնիսկ պարզ չի, թե ինչ է նշանակում “կարգավիճակ”, այն հեշտորեն կարող է նաև նշանակել ինքնավարության բարձր կարգավիճակ Ադրբեջանի կազմում։

Երրորդը, Հայաստանի դեռ ոչ մի պաշտոնյա ազատագրված տարածքների մասին տրված ուղիղ հարցին շիտակ պատասխան չի տվել, ընդակառակը, փորձել է խուսափոխական պատասխաններով շեղել խոսակցությունը, թերևս հստակ հասկանալով, որ այս բանակցային գործընթացով անհնար է խուսափել այդ տարածքների հանձնումից։

Եվ վերջինը, ու ամենակարևորը՝ տարածքների հանձնումը բոլորովին պարտադիր չի, որ լինի որևէ ղեկավարի կողմից կամավոր գործողության միջոցով։ 1920-21 թվականին Հայաստանը ստիպված եղավ հանձնել իր սուվերեն տարածքների կեսից ավելին՝ Կարսը, Արդահանը, Արարատը, Նախիջևանը, և Արցախը, որովհետև տարածքների էլ ավելի մեծ մասը այդ պահին գտնվում էր փաստացի Թուրքիայի և Ադրբեջանի օկուպացիայի տակ։

Եթե Հայաստանում ներքին զարգացումները տանեն պետության և բանակի թուլացման, բոլորովին պարտադիր էլ չի, որ ինչ-որ մեկը տարածքները հանձնելու թուղթ ստորագրվի՝ դա տեղի կունենա դե ֆակտո, հակառակորդի կողմից այդ տարածքների ուժով գրավման արդյունքնում, սա իսկապես կարող է մեր բոլորի երեք տասնամյակների պայքարը պարզապես հողին հավասարեցնել, և հերթական անգամ ջարդել մեր ազգի ողնաշարը, ինչպես եղավ տխրահռչակ 1920-21 թվականներին։

Մեր երկրի անվտանգության և տարածքային ամբողջականության հարցը չափից դուրս լուրջ է, որպեսզի դառնա ներքաղաքական առևտրի առարկա։ Ուստի ես կոչ եմ անում ներկայիս իշխանության բոլոր կողմնակիցներին, որոնք կարդում են իմ գրառումները՝ վերջ տալ շահարկումներին և ագրեսիվ հռետորաբանությանը, և փաստերով փարատել իրենց ընդդիմախոսների, ներառյալ իմ մտահոգությունները։

Ցույց տվեք ձեր կողմից ընտրած իշխանավորների այն ելույթները, որտեղ իրենք խոսում են Արցախի ազատագրված տարածքները պաշտպանելու մասին, և կամ նրանց այն գործողությունները, որոնք տանում են դրան։

Մի պատասխանեք ինձ, որ նախկին իշխանություններն էլ էին պատրաստ տարածք հանձնել՝ ես դա վաղուց գիտեմ, հենց այդ պատճառով էլ երբեք նրանց մոտեցումը չեմ ընդունել։

Առավել ևս, մի փորձեք ինձ մեղադրել, որ պաշտպանելով մեր մեծ արյամբ ազատագրված երկրի տարածքային ամբողջականությունը, ես փորձում եմ պաշտպանել նախկին իշխանություններին՝ դրանով դուք ևս մեկ անգամ ցույց կտաք ձեր սեփական սնանկությունը և անձեռահասությունը։

Եթե սակայն գտնեք խելամիտ փաստարկներ, հաճույքով պատրաստ եմ ձեզ հետ քննարկել, և նաև ընդունել՝ ի վերջո, բոլորիս նպատակը պետք է լինի պաշտպանել մեր երկրի անվտանգությունը և նրա սահմանների անձեռնամխելիությունը»։

Ինչպես նշել էի նախորդ գրառմանս մեջ, մենք երկարատև մտորումներից հետո որոշեցինք աջակցություն հայտնել երեկվա հանրահավաքին,…

Gepostet von Avetik Chalabyan am Mittwoch, 27. Februar 2019

Տեսանյութեր

Լրահոս