«Փաստ» թերթը գրում է. «Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2018թ. տարեկան հայտարարագիրը:
Ստամբուլում 58-ամյա առևտրական Վեդաթ Յոնգելի սպանության գործի շրջանակներում Թուրքիայում ձերբակալվել է ՀՀ երկու քաղաքացի: Ձերբակալվածներ Արմեն Ա.-ն և Նարիկ Ա.-ն կասկածվում են Յոնգելի սպանության կասկածյալներ Ստելա Մ.-ի ու նրա որդի Վառլամ Մ.-ին օգնելու մեջ: Վերջիններդ փախուստի են դիմել Թուրքիայից:
Նիկոլ Փաշինյանն օտարերկրյա ներդրումների 50% աճ է ներկայացնում, սակայն ըստ ՀՀ Կենտրոնական բանկի հրապարակած տվյալների՝ ներդրումների 50% աճ չի գրանցվել։
«Ժամանակ» թերթի տեղեկություններով՝ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Երևանի թիվ 4 արհեստագործական ուսումնարանի տնօրեն Արմեն Ադյանի դեմ՝ բացահայտելով բազմամիլիոնանոց յուրացումներ:
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «2018 թվականի հունիսի 13-ին ՀՀ ՊԵԿ քննչական վարչությունը հայտարարություն էր տարածել այն մասին, որ ՊՆ-ում 2014-2017թթ.-ի ընթացքում գնումների եւ բնակաշինության ոլորտներում չարաշահումներ են բացահայտվել, ու այդ գործով մեղադրանք է առաջադրվել նաեւ ՊՆ կապիտալ շինարարության եւ զորքերի բնակավորման վարչության պետ Աշոտ Գրիգորյանին:
«Ժամանակ» թերթը գրում է. «Հարկային օրենսգրքի փոփոխությունների առաջարկվող նախագծով նախատեսվում է ակցիզային հարկ սահմանել նաև ոչ ալկոհոլային խմիչքների, մասնավորապես՝ 5 տոկոսից ավելի շաքարայնություն ունեցող զովացուցիչ ըմպելիքների վրա:
«Հրապարակ» թերթը գրում է. «Իմ քայլի» պատգամավոր, Դավիթ Սանասարյանի նախկին տեղակալ Տիգրան Ուլիխանյանին հարցրինք` ո՞ւմ նկատի ուներ Փաշինյանը, երբ ասում էր՝ ակտիվիստ պաշտոնյաները գրառումներ են անում Ֆեյսբուքում, հետո գնում են ստուգումների նույն գերատեսչություններում, դա անթույլատրելի է. նկատի ուներ Ձեր նախկին ղեկավար Դավիթ Սանասարյանի՞ն։
Օրերս նա մասնակցել է իր վաղեմի ընկեր Էդուարդ Վերդյանի ծննդյան խնջույքին, որին Արցախում ճանաչում են որպես «ցեխավիկ Էդո»։
«Ժամանակ» թերթը գրում է. «Այս տարի ՀԱԿ-ը որոշել է մարտի 1-ի իրադարձությունների հետ կապված որեւէ ինքնուրույն միջոցառում չկազմակերպել: ՀԱԿ ակտիվիստներին հանձնարարել են մասնակցել իշխանությունների կազմակերպած երթին եւ հնարավորության սահմաններում շատ մարդ բերել իրենց հետ:
«Երեկ հայտնի դարձավ, որ ձերբակալվել է Հրազդանի նախկին քաղաքապետ Արամ Դանիելյանը, որը կասկածվում է 2015-2018 թվականների ընթացքում համայնքապետարանի աշխատակիցների հողի հարկի և գույքահարկի գումարներից առանձնապես խոշոր չափերի յուրացումներ և վատնումներ կատարելու մեջ։
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Արդեն մի քանի ամիս է` համացանցում ակտիվ գովազդվում է «Մի կտուրի տակ» բնակարանաշինական ծրագիրը: Սկզբում քաղաքացիներից պահանջվում է 2 հազար դրամ վճարել՝ ծրագրում ընդգրկվելու եւ կառուցվելուց հետո բնակարանն ինքնարժեքով, առանց տոկոսադրույքի գնելու համար:
«Փաստ» թերթի տեղեկություններով, վարչապետ Նիկոլ Փաշինյանը բավականին զայրացած է քարոզչական թիմի վրա, քանի որ ոչ միայն կաղում են տեղեկատվական ընդհանուր դաշտում, այլեւ, ի մասնավորի, չեն կարողանում «պահել» Ֆեյսբուքը:
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ տեղեկացանք, որ Պետական վերահսկողական ծառայության 2 աշխատակցից բացի, ձերբակալվել է նաեւ կահույքի բիզնեսով զբաղվող ընկերության՝ «Զորաշեն» ՍՊԸ-ի տնօրենը։ Կապվեցինք ընկերության հեռախոսահամարով, մեզ պատասխանեց «տնօրենի հայր» ներկայացած Արթուր Կարապետյանը։
Ամերիկացի երգչուհի Արիանա Գրանդեն դարձել է Instagram-ի նոր առավել մեծ ժողովրդականություն վայելող կինը:
Փետրվարի 26-ին, ժամը 05.45-ին, ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում է ստացվել, որ նույն օրը, ժամը 03.20-ի սահմաններում, դիմակավորված 2 անձինք դանակի սպառնալիքով Այնթապ գյուղում գտնվող մթերային խանութի դրամարկղից հափշտակել են 60.000 դրամ և ծխախոտներ:
Ամերիկացիների մեծամասնությունը կարծում է, որ աշխարհում իրենց երկրի նկատմամբ վերաբերմունքն ընդհանուր առմամբ բարյացակամ է, բայց ահա երկրի նախագահ Դոնալդ Թրամփը հարգանք չի վայելում մյուս պետությունների ղեկավարների շրջանում:
«Օսկար» մրցանակի հանձնման արարողության հեռուստատեսային վարկանիշն աճել է 2018 թվականին մրցանակաբաշխության հեռարձակման վատագույն ցուցանիշից հետո:
ԱՄՆ-ի Միչիգանի համալսարանի Սիրտ-անոթային հիվանդությունների կենտրոնի սրտաբանները նշել են սրտի քաղցկեղի առաջացման հիմնական պատճառը:
Սուրճի բաղադրատոմս, հանուն որի կցանկանաք արթնանալ:
Steptohealth.ru կայքը գրում է, որ իդեալական տան մասին մեր պատկերացումը շատ բան կարող է պատմել մեր և մեր զգացմունքների մասին:
Լավ ատամի մածուկը ոչ միայն մաքրում է ատամները, պահպանում դրանց առողջությունն ու թարմացնում շնչառությունը, այլև օրգանիզմի համար վտանգ չի ներկայացնում։ Պարզվում է, ոչ բոլոր ատամի մածուկներն են մարդու համար անվտանգ։ Ոչ բարեխիղճ արտադրողները կարող են ձեզ խաբել՝ ատամի մածուկ արտադրելով անորակ բաղադրիչներից։
Կանխազգացումը կամ 6-րդ զգայարանը մարդկանց օգնում է հաղթահարել այն պահերը, որոնք առողջ դատողության ու տրամաբանության սահմաններում չեն տեղավորվում։
Եթե դուք ուզում եք մարմնի օպտիմալ կառուցվածք ունենալ և ակտիվ կենսակերպ եք վարում, ապա օգտակար սննդային և բիոակտիվ հավելումները ձեզ արդեն ծանոթ են: Բայց եթե դուք նույնիսկ սնվում եք ամբողջական սննդամթերքով, որոշ օգտակար նուտրիենտների քանակն այնտեղ կարող է ոչ համարժեք լինել:
«Եթե Ադրբեջանը հարձակվի՝ սադրանքների դիմելով, մեր վարչապետը, բնականաբար, պետք է ասի. «ԵԱՀԿ, նայիր, թե Ադրբեջանն ինչ է անում», իսկ ԵԱՀԿ-ն կասի, որ՝ «մեն մենակ հանդիպել եք, ինչ եք խոսել` մենք տեղյակ չենք, գնացեք, Դուք էլ կարգավորեք բոլոր հարցերը»»: