
Արամ Դանիելյանը 680 մլն դրամի պարտք է թողել համայնքին. մարզպետ. «Ժողովուրդ»

«Երեկ հայտնի դարձավ, որ ձերբակալվել է Հրազդանի նախկին քաղաքապետ Արամ Դանիելյանը, որը կասկածվում է 2015-2018 թվականների ընթացքում համայնքապետարանի աշխատակիցների հողի հարկի և գույքահարկի գումարներից առանձնապես խոշոր չափերի յուրացումներ և վատնումներ կատարելու մեջ։
Այս առնչությամբ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի հետ, ով հարցին, թե Դանիելյանի ձերբակալումը կարո՞ղ ենք համարել թավշյա հեղափոխությունից հետո սկսված համատարած ստուգումների և քաղաքականության հետևանք, դրական պատասխան է տվել:
Նրա խոսքով` նախկինում բոլոր հանցավոր բացթողումները, յուրացումները պետք է ստանան իրենց արժանի իրավական գնահատականը»։
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: