
Instagram-ի նոր առավել մեծ ժողովրդականություն վայելող կինը դարձել է Արիանա Գրանդեն

Ամերիկացի երգչուհի Արիանա Գրանդեն դարձել է Instagram-ի նոր առավել մեծ ժողովրդականություն վայելող կինը: Ինչպես նշում է Billboard հանդեսը, նա այդ դիրքից հետ Է մղել իր գործընկերուհի Սելենա Գոմեսին: Գրանդեն Գոմեսին գերազանցել է մոտավորապես 19 հազար բաժանորդով: Յուրաքանչյուր ամերիկուհու երկրպագու օգտատերերի թիվը գերազանցում է 146 միլիոնը։
Հաղորդվում է, որ վերջին ամիսներին Գրանդեն մշտապես ներկա է եղել Instagram-ում՝ աշխատելով իր լսարանը մեծացնելու վրա: Ցանցում նրա ակտիվությունը համընկել է նոր ալբոմի թողարկման հետ, որը լայն տարածում է ստացել ԱՄՆ-ում: Արդյունքում՝ նրա օգտահաշվին բաժանորդագրվել է ավելի քան 13 մլն նոր երկրպագու:
Այդ նույն ժամանակ Գոմեսն առողջության հետ կապված խնդիրների պատճառով դադարել է վարել իր օգտահաշիվը: Փետրվարի սկզբին ֆուտբոլիստ Կրիշտինա Ռոնալդուն բաժանորդների թվով ռեկորդ է սահմանել Instagram-ում: Պորտուգալիայի հավաքականի խաղացողի պրոֆիլին բաժանորդագրվել է 150 մլն յուզեր: Արտասահմանյան տաբլոիդները նրան համարում են առավել մեծ ժողովրդականություն վայելող տղամարդը հարթակում: