Գիտնականները նշել են սրտի քաղցկեղի առաջացման պատճառը

ԱՄՆ-ի Միչիգանի համալսարանի Սիրտ-անոթային հիվանդությունների կենտրոնի սրտաբանները նշել են սրտի քաղցկեղի առաջացման հիմնական պատճառը: Այդ մասին գրել է Medical Xpress-ը: Այդ թեմայով հետազոտություններից մեկի համաձայն՝ սրտում չափազանց հազվադեպ է ուռուցք առաջանում. տարեկան արձանագրվում է մոտավորապես 1,38 դեպք հարյուր հազար մարդու հաշվով: Ըստ որում սրտի հիվանդություններն ԱՄՆ-ում մահերի ամենատարածված պատճառն են՝ առաջ անցնելով ուռուցքներից:

«Սրտավիրաբույժի մոտ ամբողջ պրակտիկայի ընթացքում կարող է հանդիպել նման մեկ դեպք: Սրտում ուռուցքների մեծամասնությունը, շուրջ 75 տոկոս, բարորակ են: Շատ ավելի տարածված են թոքերի, կրծքագեղձի կամ մարմնի այլ մասերի քաղցկեղի զարգացման դեպքերը: Եթե ուռուցք է հայտնվում սրտում, ապա, ամենայն հավանականությամբ, դա պայմանավորված է ծագումնաբանությամբ»,- նշել է կենտրոնի սրտավիրաբույժ, դոկտոր Մոնիկա Լեհան, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Տեսանյութեր

Լրահոս