Բաժիններ՝

«Օսկար»-ի հեռուստավարկանիշն աճել է չորս տարվա ընթացքում առաջին անգամ. Bloomberg

«Օսկար» մրցանակի հանձնման արարողության հեռուստատեսային վարկանիշն աճել է 2018 թվականին մրցանակաբաշխության հեռարձակման վատագույն ցուցանիշից հետո: Այդ մասին հայտնել է Bloomberg գործակալությունը:

ԱՄՆ-ի կինոակադեմիայի պարգեւների հանձնման կիրակնօրյա հեռարձակման լսարանը 2018 թվականի համեմատությամբ աճել է 12 տոկոսով:

Ընդ որում՝ նշվում է, որ վերջին «Օսկար»-ը նախորդներից ավելի կարճ է տեւել հաղորդավարի բացակայության պատճառով: Ինչպես նշում է The Hollywood Reporter հրատարակությունը, կիրակնօրյա հեռարձակումը տեւել է 3 ժամ 13 րոպե եւ 41 րոպեով պակաս էր, քան 2018 թվականին: ABC հեռուստառադիոընկերության տվյալներով՝ մրցանակաբաշխությունը դիտել է 29,6 մլն մարդ՝ մեկ տարի առաջվա 26,5 միլիոնի համեմատությամբ:

Ինչպես նշում է գործակալությունը, վարկանիշի բարձրացումը հեռուստատեսության հազվադեպ հաջողություններից մեկն է ինդուստրիայի ընդհանուր ճգնաժամի ֆոնին: Նույնիսկ այնպիսի աղմկալի իրադարձություններ, ինչպիսին Super Bowl-ներն են, շարունակում են կորցնել լսարանը: 2014 թվականից սկսած՝ «Օսկար»-ների հեռուստալսարանը մշտապես նվազում էր:

«Օսկար» կինոմրցանակի հանձնման արարությունը 91-րդ անգամ փետրվարի 24-ին անցկացվել է Լոս Անջելեսում: Պարգեւների թվով առաջատարը դարձել է ռեժիսոր Բրայան Սինգերի «Բոհեմական ռապսոդիան». այն նվաճել է չորս ոսկե արձանիկ: «Երեքական «Օսկար» են ստացել ռեժիսոր Ալֆոնսո Քուարոնի «Ռոմա» եւ Ռայան Քուգլերի «Սեւ հովազ» եւ Փիթեր Ֆարելիի «Կանաչ գիրքը ֆիլմերը: Վերջին կինոնկարը շահել է գլխավոր «Օսկար»-ը՝ «Լավագույն ֆիլմ» անվանակարգում, ինչպես նաեւ պարգեւ է ստացել օրիգինալ սցենարի համար, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս