ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բացահայտել է «Երկրի հակառակ կողմը» գրքի գաղտնիքը:
«Շատ խոսվեց, հանրայնացվեցին զինվորի ներքնաշորերը, սնունդը։ Քանի որ գործի նախաքննությունն ավարտվել է, կարող եմ ասել, որ ներքնաշոր ասվածը վերաբերում է արդեն գործածությունից դուրս եկած շորերին, միայն պատերազմն անցած մարդը կարող է հասկանալ, թե ինչու էր Մանվել Գրիգորյանը՝ ԵԿՄ-ի նախագահ լինելով հանդերձ, այդ ամենը պահեստավորել»:
Այս տարվա հունվարի 1-ից ուժի մեջ է մտել «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենսդրական փոփոխությունը։
ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Քանի որ ՀՀ Զինվորական դատախազության 2018թ. գործունեության ամփոփման վերաբերյալ տրամադրված՝ առանց այն էլ ծավալուն պաշտոնական տեղեկատվության շրջանակներում զինված ուժերում կոռուպցիոն հանցագործությունների դեմ տարվող քրեաիրավական պայքարի արդյունքներին անդրադարձն ընդհանրական էր, հարկ եմ համարում այս կապակցությամբ որոշակի հավելյալ մանրամասներ ներկայացնել՝ ներառելով նաև պետական շահերի պաշտպանության իրավասության […]
Լիարժեք մեծություն լինելու համար Նեյին պետք է Աշխարհի գավաթը:
Կոնյակագործությամբ և գինեգործությամբ զբաղվող մի շարք ընկերություններ իրենց դժգոհությունն են արտահայտել նախորդ տարվա հունիսի 13-ին ընդունված և հունվարի 1-ից ուժի մեջ մտած «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ։ Օրենքում փոփոխություններ կատարելու արդյունքում արտադրողի կողմից 100 հազար լիտրից ավելի իրացված կոնյակի սպիրտի արտադրանքի յուրաքանչյուր լիտրի դիմաց պետք է գանձվի 100 դրամ պետական տուրք։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հաստատել է, որ Անկարան մտադիր չէ հրաժարվել Ռուսաստանից զենիթահրթիռային C-400 համալիր գնելուց:
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել գերմանական «Die Zeit» շաբաթաթերթին, որում անդրադարձել է Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությանը:
Մյունխենյան համաժողովի շրջանակներում տեղի է ունեցել Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ:
Փետրվարի 2-ին ոստիկանության Վաղարշապատի բաժնում գողության վերաբերյալ ահազանգ ստացվեց։
Վերջին օրերին իշխանության հետ ուղղակի և անուղղակի կապ ունեցող մամուլի միջոցներն իսկական արշավ են սկսել «Լուսավոր Հայաստանի» դեմ՝ չխորշելով այդ նպատակին հասնելու համար միջոցների մեջ խտրություն չդնելու արատավոր գործելակերպից։
Գերմանիան աջակցում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների կիրառմանը:
Կառավարությունը երեկվա նիստին որոշել է մոտ 14 միլիոն դրամ հատկացնել մշակույթի նախարարությանը:
Աշխատանքային այցով Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում գտնվող՝ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր Մյունխենում հանդիպել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի գործադիր տնօրեն Դեյվիդ Բիսլիի հետ։
168.am-ը Ալավերդու քաղաքապետարանից փորձեց պարզել, թե ինչու է եվրոպատուհաններով դուռը հայտնվել Սանահինի նախագավիթում, սակայն հեռախոսազանգերը մնացին անպատասխան։
Փետրվարի 16-ին ոստիկանությունում տեղի ունեցավ օպերատիվ խորհրդակցություն, որը վարում էր ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որում ներկայացվել են Պետական եկամուտների կոմիտեի գործառույթների արդիականացման ուղղությամբ իրականացված աշխատանքները: Մինչ քննարկման օրակարգային հարցերին անցնելը՝ վարչապետ Փաշինյանն արել է մի քանի դիտարկումներ Պետական եկամուտների կոմիտեի գործունեության հետ կապված:
Փետրվարի 16-ին ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի գլխավորությամբ աշխատանքային խորհրդակցություն տեղի ունեցավ՝ ճանապարհային երթևեկության անվտանգության բարձրացման թեմայով։
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն ու Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում կայացած հանդիպման ընթացքում քննարկել են երկկողմ հարաբերություններին ու ԼՂ հակամարտության կարգավորմանն առնչվող հարցեր:
Ինչպես արդեն տեղեկացրել էինք վերջին օրերին դիտվում էր սուր շնչառական վարակներով պայմանավորված իրավիճակի կայունացում: Փետրվարի 16-ի դրությամբ կարելի է փաստել, որ իրավիճակի կայունացման միտումը դեռևս շարունակվում է:
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի աշխատակազմից հերքում են տեղեկություններն այն մասին, որ նախագահը համագործակցում է հայաստանյան կուսակցություններից մեկի հետ:
«Մենք չունենք ոչ նրանց փողերի, ոչ էլ նրանց կարիքը, նրանք մարդիկ են, ովքեր չեն հարգում օրենքը եւ գալով այստեղ՝ թունավորում են մեր համակարգը, փորձում կաշառել մեր քաղաքացիներին»,- Միացյալ Նահանգների Հետաքննությունների դաշնային բյուրոյի նախկին հատուկ գործակալ Բրայան Էրլը կրկին անգամ հիշեցնում է՝ ԱՄՆ-ը պատրաստ է իր կողմից բոլոր ջանքերը գործադրել զարգացող երկրներից ապօրինի ձեռքբերված գումարները վերադարձնելու համար:
Փետրվարի 15-ը Մանկական քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրն է։ Այդ իսկ պատճառով որոշեցինք անդրադառնալ առողջապահության ոլորտում մի ցավոտ խնդրի։
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակետային ծառայության գնդում հերթական ստուգատես-հրահանգավորումն է։
Փետրվարի 17-18-ը, 19-ի գիշերը, 20-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
«Ապացույցներ ունի՞, որ նման բաներ է ասում: Չի կարելի, չէ՞: Ախր ամեն մարդ իր գործով պետք է զբաղվի: Երկրապահ՝ նշանակում է՝ երկիր պահող: Երկրապահը եղել է ու պետք է մնա այս պետության անվտանգության ապահովման ակունքներում»:
Մյունխենյան անվտանգության համաժողովի շրջանակներում փետրվարի 15-ին կայացել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Օմանի իր գործընկերոջ՝ Յուսիֆ բին Ալաուի բին Աբդալլահի հետ:
ԼՂՀ Գերագույն խորհրդի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանն այսօր կդառնար 60 տարեկան:
Ալավերդու պղնձաձուլական գործարանի թվով 300 աշխատակիցներ երեկ՝ փետրվարի 15-ին, հերթական անգամ փակել էին Երևան-Թբիլիսի երկաթգիծը: Պատճառն այն էր, որ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հետ նրանց հանդիպումը չէր կայացել:
2018թ. պետական բյուջեի մուտքերի ապահովման ՊԵԿ-ի կեղծարարության հանգամանքները քննվում են Ազգային ժողովում: Խորհրդարանի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր, Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մանե Թանդիլյանը 168.am-ի հետ զրույցում հայտնեց, որ ուսումնասիրում են օրեր առաջ 168.am-ի հրապարակած հոդվածը: