
«Նեյմարը լավագույն բրազիլացին չէ Պելեից հետո, մի մոռացեք Ռոնալդոյի և Ռիվալդոյի մասին». Մոուրինիո

Լիարժեք մեծություն լինելու համար Նեյին պետք է Աշխարհի գավաթը:
«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն չի համարում ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարին լավագույն բրազիլացի հարձակվողը Պելեից հետո:
«Բրազիլական պարբերականը Նեյմարին անվանել է լավագույն բրազիլացին Պելեից հետո՞: Անկասկած, Նեյմարը ֆանտաստիկ տաղանդավոր ֆուտբոլիստ է, նա եկավ Եվրոպա և բազմաթիվ տիտղոսներ հաղթեց: Բայց չարժե մոռանալ Աշխարհի չեմպիոնների մասին, օրինակ՝ Ռոնալդոյի և Ռիվալդոյի մասին: Ես հիշեցի ընդամենը երկու խաղացողների, բայց կարող էի նաև ավելի շատ հիշել»,- հայտարարել է Մոուրինիոն:
Ռոնալդոն երկու անգամ հաղթել է Աշխարհի առաջնություններում (1994, 2002), Ռիվալդոն Աշխարհի առաջնությունը հաղթել է մեկ անգամ (2002):
Ֆրանսիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում Նեյմարն անցկացրել է 13 խաղ, խփել է 13 գնդակ և կատարել է 6 փոխանցում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը