
Արմեն Գրիգորյանի խոսնակը հերքում է

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարի մամուլի խոսնակ Արեգ Քոչինյանը հերքում է մամուլում պարբերաբար շրջանառվող լուրերն այն մասին, թե անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ազատվելու է պաշտոնից և ընտրվելու է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ:
ԱԽ քարտուղարի մամուլի խոսնակը հերքում է տարածել՝ ընդգծելով, որ այդ լուրը չի համապատասխանում իրականությանը: «ՀՀ Սահմանադրության 195-րդ հոդվածի 3 կետի համաձայն՝ ԿԸՀ անդամ կարող է ընտրվել այն անձը, ով համապատասխանում է պատգամավորին առաջադրվող պահանջներին:
Մինչդեռ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը չի մասնակցել ԱԺ ընտրություններին «Իմ քայլը» դաշինքի կազմում հենց այն պատճառով, որ չի համապատասխանում ԱԺ պատգամավորին առաջադրվող պահանջներին։ Նա վերջին 4 տարիներին ՀՀ գրանցում չի ունեցել (գրանցված է եղել Արցախ Հանրապետությունում)»,- ասված է հերքման մեջ։