Բաժիններ՝

«Սա անձնական տվյալ է, որը ենթակա է հրապարակման, քանի որ սահմանված է օրենքով». Շուշան Դոյդոյան

Ինֆորմացիայի ազատության կենտրոնի տնօրեն Շուշան Դոյդոյանը Ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Անձնական տվյալների պաշտպանության գործակալության կարծիքը ով ինչպես ուզում, մեկնաբանում է։ Քաղաքապետարանն ասում է՝ գործակալությունն ասել է՝ պարգեւատրում ստացած անձանց անունները մի հրապարակեք, քանի որ անձնական տվյալ է, իսկ մյուս կողմն ասում է՝ օրենքով սահմանված է Քաղաքապետի կարգադրությունների պարտադիր հրապարակման պահանջ, ուրեմն պետք է հրապարակել։

Գործակալություն, հիմա դուք ի՞նչ եք ասել։

Որպես ՀՀ ԱՆ Անձնական տվյալների պաշտպանության Գործակալությունը երկու տարի ղեկավարած անձ ասում եմ, սա անձնական տվյալ է, որը ենթակա է հրապարակման, քանի որ սահմանված է օրենքով։ Հարցը շատ հստակ է, եւ տարակարծության տեղ չկա»։

https://www.facebook.com/shushan.doydoyan/posts/2265776493468059

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031