
Արտաշատում հատուկ նշանակայինների մասնակցությամբ կանխարգելիչ միջոցառումներ են տեղի ունեցել

Հունվարի 22-ին ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության հատուկ նշանակության, Արարատի մարզային վարչությունների և ոստիկանության այլ ստորաբաժանումների ծառայողները, Արտաշատ քաղաքում իրականացրին կանխարգելիչ միջոցառում՝ հասարակական կարգի ապահովման, հանցագործությունների նախականխման, կանխման ու խափանման, ինչպես և հետախուզվող անձանց հայտնաբերման նպատակով։
Ոստիկանների տեսադաշտում էին հակահասարակական և հանցավոր վարքագիծ դրսևորած անձինք, ճանապարհային երթևեկության անվտանգության կանոնները կոպտորեն խախտած և երթևեկության այլ մասնակիցների հանդեպ միտումնավոր անհարգալից վերաբերմունք ցուցաբերող վարորդները։
Ոստիկանության ծառայողները նշված անձանց ներկայացրին ոստիկանության Արտաշատի բաժին և տարվեցին բացատրական աշխատանքներ։
Նմանօրինակ կանխարգելիչ միջոցառումները լինելու են պարբերական և իրականացվելու են հանրապետության ողջ տարածքում։