«Հայաստանում Ֆրանսիայի օրինակով կարող է սկսվել «դեղին բաճկոնավորների» շարժում. շարժման ներկայացուցիչները հանդիպում են տարբեր գործիչների հետ». «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանում Ֆրանսիայի օրինակով կարող է սկսվել «դեղին բաճկոնավորների» շարժում, որի պահանջները լինելու են հակաիշխանական:

Մասնավորապես՝ ֆրանսիական շարժման օրինակով հայ «դեղին բաճկոնավորները» եւս դնելու են սոցիալական խնդիրներ՝ կապված կրթության եւ առողջապահության, ինչպես նաեւ երկրում արդարության մթնոլորտի վերականգնման հետ:

Այժմ ընթանում են շարժման նախապատրաստական աշխատանքները. շարժման ներկայացուցիչները հանդիպում են տարբեր գործիչների եւ առաջարկում համագործակցել իրենց հետ: Թե ով է լինելու շարժման ղեկավարը, այս պահին հայտնի չէ»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031