Թուրքիայի իշխանությունները օգոստոսի 20-ին հանել են երկրից գերմանացի լրագրողուհի Մեշալե Տոլուի մեկնման արգելքը, որին կասկածում են ահաբեկչական խմբավորմանը մասնակցելու մեջ:
ՎիվաՍել-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ ընկերության սպասարկման կենտրոններում ներկայացված «iPhone»-ի բոլոր մոդելների համար գործում են զեղչեր: Այժմ հնարավոր է գնել նորարարական սմարթֆոնը՝ սկսած 139 900 դրամից:
Սաուդյան Արաբիայի Սալման բեն Աբդել Ազիզ Ալ Սաուդից իրենց շարժական հեռախոսի վրա ողջույն են ստացել բոլոր ուխտավորները, որոնք այս օրերին հաջ են կատարում Մեքքայի եւ Մեդինայի իսլամական սրբավայրերում:
Այս շաբաթ ոստիկանության պետի հանձնարարականով ճանապարհային ոստիկանությունը մայրաքաղաքում իրականացրեց ուժեղացված ծառայություն:
Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն օգոստոսի 20-ին ներկայացրել է երկրի ինը տարածաշրջաններից յոթի նոր նահանգապետներին:
Բարսելոնայում օգոստոսի 20-ին դանակով զինված մի տղամարդ ՝ սպանվել, որը փորձում էր ներխուժել քաղաքի Կոռնել դե Լիոբրեգատի շրջանի ոստիկանական վարչություն:
«Պարոն Քոչարյանն իրավունք ունի վերադառնալ՝ որտեղ ուզում է և որտեղ արժանի է, դա լինի քաղաքականությունը թե բանտը, իմ որոշելիքը չէ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը։
Թուրքիան եւ Կատարը արժույթների փոխանակման երկկողմ համաձայնագիր են ստորագրել Դոհայի կողմից Թուրքիայի տնտեսությունում 15 միլիարդ դոլարի ներդրման նախագծի շրջանակներում:
Օգոստոսի 20-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ներկա է գտնվել Քաղաքաշինության պետական կոմիտեում Շինարարի օրվա առթիվ կազմակերպված միջոցառմանը:
11 ընտանիքներ, որոնք տարհանվել էին Ջենովայում ավտոմոբիլային կամրջի փլվելու գոտում գտնվող իրենց տներից, նոր բնակարաններ կստանան արդեն օգոստոսի 20-ին:
«Մի քանի ժամից «Ժառանգություն» կուսակցության վարչությունը կհրավիրի լիագումար նիստ, որի ընթացքում կորոշենք Երևանի քաղաքապետի թեկնածուին»,- այսօր այս մասին հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը։
Նիկոլ Փաշինյանի վարչապետության ժամանակահատվածում ոչ մի փաստաթղթով չի կարող խոսքի ազատությունը, տեղեկատվության տրամադրման ազատությունը սահմանափակվել:
ՌԴ Հարավային ռազմական օկրուգում զինավարժանքներ են մեկնարկել հատուկ նշանակության ստորաբաժանումների (ՀՆՍ) ավելի քան 2,5 հազար զինծառայողների մասնակցությամբ:
«Կառավարությունն առաջին հարյուր օրվա ընթացքում ինչ իրականացնում էր, ճիշտ էր, պետք էր նույն ձևով շարունակել։ Ես չգիտեմ, թե ովքեր են այդ խորհուրդը տվել վարչապետին՝ նման տոնայնությամբ հանդես գալու, և անգամ, եթե այս պահին դատական անկախության այս կամ այն գործունեությունը հակասում է քո քաղաքական շահերին, պետք է կյանքի գնով պահպանել դատական իշխանության անկախությունը»:
Հարավային Կորեան եւ ԿԺԴՀ-ն օգոստոսի 20-ին անցկացնում են 1950-1953 թվականների Կորեական պատերազմի հետեւանքով բաժանված ընտանիքների՝ վերջին գրեթե երեք տարվա ընթացքում առաջին հանդիպումը:
ՀՀ գլխավոր դատախազությունը օգոստոսի 20-ին բողոք է ներկայացնելու Վճռաբեկ դատարան` ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատ արձակելու ՀՀ վերաքննիչ դատարանի որոշման դեմ:
Օգոստոսի 18-ին՝ ժամը 22:50-ի, սահմաններում Արցախի Հանրապետության մայրաքաղաքի բնակիչ 1988թ. ծնված Է. Ս-ն, վարելով «ՎԱԶ 21213» ավտոմեքենան, Ստեփ ԳԵՍ փողոցի թիվ 1 տան դիմացի ճանապարհահատվածում բախվել է հեծանվով երթևեկող 1990թ . ծնված Վ. Դ-ին, ինչից հետո տեղափոխել է հիվանդանոց:
Կենաց ասելով միջազգային հարաբերություններ չեն կառուցում. Aysor.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն` անդրադատնալով օգոստոսի 17-ի հանրահավաքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթին, մասնավորապես` արտաքին քաղաքականության վերաբերյալ դիտարկումներին:
Քաղաքագետ Արմեն Մինասյանը վերլուծել է միգրացիայի վերաբերյալ Ազգային վիճակագրական ծառայության պաշտոնական հրապարակումները և եզրակացրել, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ հանրահավաքում հնչեցրած հայտարարությունները, թե Հայաստան ավելի շատ են գալիս, քան մեկնում, մեղմ ասած, իրականությանը չեմ համապատասխանում։
«Թալիբան» արմատական շարժման զինյալներն Աֆղանստանի հյուսիսի Կունդուզի նահանգում առեւանգել են երեք ավտոբուսի ուղեւորների:
Խուլիգանության մեջ մեղադրվող Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի պաշտպան Զորայր Հարությունյանը բողոք է ներկայացրել Վերաքննիչ դատարան իր պաշտպանյալի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու և գրավով ազատ արձակումը մերժելու առաջին ատյանի դատարանի որոշման դեմ:
Օգոստոսի 19-ին ահազանգ է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի Ա. Առաքելյան 4/1 հասցեում հորդառատ անձրևի հետևանքով ջուրը լցվել է խանութները, Մ. Գոշ 6ա հասցեում ջուրը լցվել է շենքի նկուղը, Թումանյան 94 հասցեում ջուրը լցվել է ավտոտնակը, անհրաժեշտ է հրշեջ փրկարարների օգնությունը:
Օգոստոսի 20-ին` ժամը 02:58-ին Թբիլիսի քաղաքի Պռավայա Նաբերեժնայա փողոցում՝ «Ելյավա» շուկայի մոտակայքում, տեղի ունեցած վթարի հետևանքով տուժած հայերից մեկը մահացել է:
Թաիլանդի Սիրիքիթ թագուհուն, որը բարձր ջերմություն ուներ եւ հազում էր, հիվանդանոց են տեղափոխել:
Oգոստոսի 19-ին ՝ժամը 17:40-ին, Արցախի Հանրապետության ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչության հերթապահ մասից հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը ժամը 16:50-ին սննդային թունավորումով «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ են տեղափոխվել քաղաքացիներ:
Առնվազն տասը մարդ է զոհվել, եւս 24-ը՝ տուժել Ինդոնեզիայի խտաբնակ Լոմբոկ կղզում տեղի ունեցած նոր երկրաշարժի հետեւանքով:
Օգոստոսի 20-ին` ժամը 02:15-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նելսոն Ստեփանյան փողոցի թիվ 44/4 շենքի 1-ին մուտքի վերելակը խափանվել է, քաղաքացին մնացել է ներսում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Անկարայում ԱՄՆ դեսպանատան վրա զինված հարձակում է տեղի ունեցել։
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը հրաժարվել է տնային կալանքից ամերիկացի պաստոր Էնդրյու Բրանսոնի ազատման հարցը կապակցել թուրքական Halkbank բանկի նկատմամբ հետաքննության դադարեցման հետ:
Օգոստոսի 20-ին` ժամը 00:44-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Գորիս–Սիսիան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: