Բաժիններ՝

Հարավային Կորեան և ԿԺԴՀ-ն պատերազմի հետևանքով բաժանված ընտանիքների հանդիպում են անցկացնում. Kyodo

Հարավային Կորեան եւ ԿԺԴՀ-ն օգոստոսի 20-ին անցկացնում են 1950-1953 թվականների Կորեական պատերազմի հետեւանքով բաժանված ընտանիքների՝ վերջին գրեթե երեք տարվա ընթացքում առաջին հանդիպումը: Այդ մասին հայտնել է Kyodo գործակալությունը:

Հանդիպումն ընթանում է Կիմգանսան առողջարանային գոտում, որը գտնվում է ԿԺԴՀ-ի տարածքում: Նշվում է, որ այս անգամ Կորեական պատերազմի հետեւանքով բաժանված ընտանիքների հանդիպումները կանցկացվեն երկու փուլով. առաջինը կտեւի երկուշաբթի օրվանից մինչեւ չորեքշաբթի, երկրորդը՝ ուրբաթ օրվանից մինչեւ կիրակի:

Հարավային Կորեայի ազգային միավորման նախարարության տվյալներով, ընդհանուր առմամբ երկուստեք դրանց կմասնակցի շուրջ 250 մարդ, որոնց մեծամասնության տարիքը 80-ից բարձր է:

Նշենք, որ 1980-ական թվականների կեսից Կորեայի Հանրապետությունը եւ ԿԺԴՀ-ն անցկացրել են երկու տասնյակից ավելի նման հանդիպումներ, որոնց ընթացքում ավելի քան 21,7 հազար տարեց կորեացիներ կարողացել են տեսնել իրենց հարազատներին ու մերձավորներին, որոնց հետ կապը կորցել են Կորեական պատերազմից հետո, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս