Բաժիններ՝

Աֆղանստանում թալիբները երեք ավտոբուսի ուղևորների են առևանգել

«Թալիբան» արմատական շարժման զինյալներն Աֆղանստանի հյուսիսի Կունդուզի նահանգում առեւանգել են երեք ավտոբուսի ուղեւորների: Այդ մասին հայտնել է 1TV հեռուստաալիքը՝ հղում անելով մի պաշտոնյայի:

««Թալիբան»-ի զինյալները Կունդուզի նահանգում կանգեցրել են երեք ավտոբուս, որոնք Թահարից ընթանում էին Քաբուլ, եւ առեւանգել ուղեւորներին, նրանց փրկելու համար զորք է ուղարկվել»,- նշել է հեռուստաալիքը Twitter-ում: Առեւանգված մարդկանց թիվը չի ճշտվում:

Իր հերթին, Tolo News հեռուստաալիքը, հղում անելով ավտոբուսային մարդատար փոխադրումների հետ կապված արհմիության ներկայացուցչին, հայտնել է, որ առեւանգման պահին ավտոբուսներում գտնվում էր շուրջ 170 ուղեւոր:

Կունդուզի նահանգի անվտանգության ուժերի ներկայացուցիչ Սաֆիուլլա Մահզոնի տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել օգոստոսի 19-ին: Զինյալներն առեւանգված ուղեւորներին բերել են Նիկպե գյուղ, ուր ավելի ուշ ժամանել են անվտանգության ուժերը: Ներկայում այնտեղ մարտեր են մղվում:

Օգոստոսի 19-ին ավելի վաղ Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանին հայտարարել է «Թալիբան»-ի հետ եռամսյա զինադադարի մասին եւ կոչ է արել շարժմանը՝ պաշտպանել հրադադարը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս