Գրոսմայստեր Հովհաննես Գաբուզյանը շարունակում է հաջող ելույթները «U.S. Masters Championship» շախմատային մրցաշարում:
Հայաստանում ռուսական ռազմաբազայի և դրան կից ռազմական հոսպիտալի բժիշկները մասնակցում են հատուկ տակտիկական ուսումնական վարժանքների՝ մասնագիտական պատրաստականության մակարդակը ստուգելու համար:
«Ցանկացած հայտարարություն, որ արվում է հանրահավաքում, որոշակի ոճաբանություն է իր մեջ կրում։ Սպասենք հետագա ընթացքին, եթե կներկայացվի ինչ-որ փոփոխության նախագիծ, այդ ժամանակ, ըստ դրա՝ տեսակետ կհայտնենք»։
Ինը մարդ է զոհվել, եւս չորսը՝ վնասվածքներ ստացել Հարավային Կորեայի Ինչհոն քաղաքի էլեկտրոնիկայի հավաքման ֆաբրիկայում բռնկած հրդեհի հետեւանքով:
Արդշինբանկի Visa և Mastercard վճարահաշվարկային համակարգերի ոչ կոնտակտային քարտերի միջոցով վճարումներն առևտրի և սպասարկման կետերում դառնում են ակնթարթային: Ոչ կոնտակտային քարտերը կարող են լինել ինչպես դեբետային, այնպես էլ վարկային:
Հուլիսի 27-ին ԱՀ ոստիկանության Ասկերանի շրջբաժին դիմած նույն քաղաքի բնակիչ 1995թ. ծնված Գ. Հ-ն հայտնել է, որ իրեն պատկանող «QUKITEL C-8» տեսակի բջջային հեռախոսը անհայտ հանգամանքներում կորցրել է:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ, Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ընդգրկվել է Պրեմիեր լիգայի խորհրդանշական թիմի կազմում:
100 օրում շուրջ 160 ներման խնդրագիր է ներկայացվել արդարադատության նախարարություն: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը՝ ամփոփելով իր գործունեության 100 օրը:
Տիգրան Հակոբյանը երեկ ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ այս օրերին Հայաստանում իրենց հանգիստն են անցկացնում Բելգիայի թագավորը, թագուհին և նրանց չորս երեխաները:
Սույն թվականի օգոստոսի 20-ին ԱՀ ոստիկանության պետ٫ ոստիկանության գնդապետ Իգոր Գրիգորյանը ճանաչողական այցելություն կատարեց ոստիկանության Մարտունու շրջանային բաժին։
ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանն այսօրվա ասուլիսին տեղեկացրեց, որ Մարտի 1-ի գործով հիմնական մեղադրյալներից մեկի՝ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի նկատմամբ միջազգային հետախուզում չի հայտարարվել:
ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանն այսօրվա ասուլիսին անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ տապալված մամուլի ասուլիսին, ասաց, որ դրա առնչությամբ ոստիկանությունը որևէ մեկից բողոք չի ստացել։
ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանն այսօրվա ասուլիսին հայտարարեց, որ Ոստիկանության զորքերի առաջին հերթափոխն օգոստոսի 23-ին կմեկնի սահման՝ աջակցելու ՀՀ Զինված ուժերին։
Քաղաքագետ, ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանն անդրադառնում է ՀՀ վարչապետի՝ օգոստոսի 17-ի հանրահավաքում ունեցած ելույթին:
Royalsys Engineering ltd ընկերության նախագահ Դավիթ Գալստյանը և «Կալաշնիկով» կոնցեռնի փոխտնօրեն Անդրեյ Բարիշնիկովը օգոստոսի 21-ին ստորագրել են պայմանագիր Հայաստանի Հանրապետությունում Կալաշնիկովի նոր «АК-12» և «АК-15» նմուշների արտադրություն հիմնելու նպատակով։
Ինդոնեզիայի իշխանությունները եւ հումանիտար կազմակերպությունները մոբիլիզացնում են ուժերը Լոմբոկ կղզու շրջանում հերթական երկրաշարժի հետեւանքով տուժածներին օգնություն ցույց տալու համար:
«Ինչքան էլ որ մենք լավ աշխատենք, միևնույն է, լինելու են այնպիսի քաղաքացիներ, որոնք միշտ դժգոհելու են Ոստիկանությունից։ Չկա այնպիսի երկիր, որտեղ ոստիկանները բոլորի կողմից սիրված լինեն»:
Մանվել Գրիգորյանի լուսանկարի տարածման դեպքով ծառայողական քննություն է իրականացվում: Այս մասին այսօր ասուլիսում հայտարարեց Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը:
Իրանի նախագահ Հասան Ռոուհանին օգոստոսի 21-ին հայտարարել է պաշտպանական հզոր ներուժ ունենալու անհրաժեշտության մասին՝ խուսափելու համար թշնամական պետությունների կողմից ոչնչացվելուց:
ԱՄՆ-ի Ֆեդերալ մարշալների ծառայությունը 20 հազար դոլար պարգեւ է հայտարարել այն տեղեկատվության համար, որը կնպաստի Մակադու քաղաքից (Փենսիլվանիայի նահանգ) 27-ամյա Շոն Ռիչարդ Քրիստիի ձերբակալմանը, որը Facebook-ում հայտարարել է նախագահ Դունալդ Թրամփին գնդակահարելու մտադրության վերաբերյալ:
Օգոստոսի 20-ին` ժամը 02:58-ին, Թբիլիսի քաղաքի Պռավայա Նաբերեժնայա փողոցում տեղի ունեցած վթարի հետևանքով տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է:
Քաբուլը հրթիռակոծման է ենթարկվել Իդ ալ Ադհա իսլամական տոնի առիթով Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանիի ելույթի ժամանակ: Օգոստոսի 21-ին այս մասին հայտնել է TOLOnews հեռուստաալիքը:
ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում անդրադարձավ երեկ համացանցում հայտնված Մանվել Գրիգորյանի լուսանկարին։
«Ես ուղիղ առնչություն ունեմ ՊՊԾ գնդի գրավման դեպքերի հետ, գիտեք՝ պատանդավորված այնտեղ մնացել եմ 7-8 օր, այնուհետև հարցաքննվել եմ, այս պահի դրությամբ ես չեմ հրավիրվել դատարան»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը։
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը չի պատրաստվում պնդել Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի հետ բանակցությունների անցկացումը: Այդ մասին նա հայտարարել է Reuters գործակալությանը տված հարցազրույցում:
Անձնագրային ծառայությունների բնագավառում կատարվել են բարեփոխումներ։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ոստիկանության շտաբի պետ, ոստիկանության գնդապետ Արմեն Ղուկասյանը։
Իրանի ռազմարդյունաբեական համալիրի ներկայացուցիչները օգոստոսի 21-ին երկրի նախագահ Հասան Ռոուհանիին ցուցադրել են նոր կործանիչ:
ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Նարեկ Սարգսյանի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել։
Ադրբեջանը Քրիստոնեադեմոկրատական միությունից Գերմանիայի Բունդեսթագի պատգամավոր Ալբերտ Վայլերին ներառել է անցանկալի անձանց ցուցակում եւ մերժել մուտքի հարցում:
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը «ԱՐՄԻԱ-2018» միջազգային ռազմատեխնիկական ցուցահանդեսի և «Ազգային անվտանգության շաբաթ» համաժողովի շրջանակներում այսօր հանդիպել է «Ռոսաբարոնէքսպորտ» ընկերության գլխավոր տնօրեն Ալեքսանդր Միխեևի հետ։