
Թաիլանդի թագուհուն տեղափոխել են հիանդանոց. The Nation

Թաիլանդի Սիրիքիթ թագուհուն, որը բարձր ջերմություն ուներ եւ հազում էր, հիվանդանոց են տեղափոխել: Այս մասին ասված է Թագավորական տնային տնտեսության բյուրոյի հայտարարության մեջ: Ինչպես հայտնել էThe Nation թերթը, փաստաթուղթը պատրաստվել է օգոստոսի 19-ին եւ տարածվել օգոստոսի 20-ին:
Հայտարարության մեջ նշված է, որ 86-ամյա թագուհին ուներ բարձր ջերմություն եւ հաճախացած հազ: Բժիշկները նրան խորհուրդ են տվել բժշկական հետազոտություն անցնել հիվանդանոցում: Լաբորատոր հետազոտությունը ցույց է տվել, որ նա հիվանդ է գրիպով: Բժիշկները թագուհուն դեղեր են նշանակել, եւ նրա վիճակը լավացել է ջերմությունն իջել է, եւ հազը՝ մասնակիորեն անցել:
Բժիշկները թագուհուն խորհուրդ են տվել ուժերը վերականգնել հիվանդանոցում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: