Բաժիններ՝

Մի խումբ պաշտոնյաններ, Կառավարությունում մնալով, կոռուպցիա են քարոզում. վարչապետի մամուլի խոսնակը՝ ԶԼՄ-ների հետ առնչվելու կարգի անհրաժեշտության մասին. tert.am

Նիկոլ Փաշինյանի վարչապետության ժամանակահատվածում ոչ մի փաստաթղթով չի կարող խոսքի ազատությունը, տեղեկատվության տրամադրման ազատությունը սահմանափակվել:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց վարչապետի մամուլի քարտուղար Արման Եղոյանը` անդրադառնալով ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան գրառմանը, թե ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի կողմից սահմանված կարգով սահմանափակվելու է տեղեկատվության տրամադրման ազատությունը, մամուլի օպերատիվությունը, խոսքի ազատությունը և աշխատակիցների ազատ արտահայտվելու իրավունքը։

«Արմեն Աշոտյանը թող սահմանված կարգով դիմի աշխատակազմին և կստանա պատասխան, թե փաստաթղթի իրավական հիմքը որն է»,- նշեց Արման Եղոյանը՝ պարզաբանելով, որ դեռ Արմեն Աշոտյանի կողմից հարցում չեն ստացել:

Կարգի մեջ նշվում է, որ զանգվածային լրատվամիջոցներին տրվող պարզաբանումներում, հարցազրույցներում, հայտարարություններում արտահայտվող դիրքորոշումները պետք է համընկնեն ՀՀ կառավարության պաշտոնական դիրքորոշման հետ, չհակասեն կառավարության ծրագրին և ռազմավարական ուղղություններին:

Նշված է նաև, որ հրապարակային ելույթներ, հարցազրույցներ տալուց առաջ անհրաժեշտ է խորապես ուսումնասիրել տվյալ ոլորտում կամ թեմայի շուրջ կառավարության որդեգրած քաղաքականությունը, ձեռք բերված պայմանավորվածությունները, ստանձնած պարտավորությունները և կատարած աշխատանքը, ընդ որում՝ պահանջվում է, որ կարգը խստագույնս պահպանվի: Անդրադառնալով դիտարկմանը, թե նշված կետերը խոսքի ազատության սահմանափակման մասին չեն խոսում արդյոք, գուցե նախարարները կամ աշխատակիցները որևէ հարցի վերաբերյալ այլ կարծիք ունեն, չպե՞տք է այն արտահայտեն, Արման Եղոյանն ասաց, որ խոսքը նախարարներին չի վերաբերում:

«Շրջաբերականի մեջ, եթե նայեք, խոսքը վերաբերում է առանց վերադասի հետ համաձայնեցնելու դեպքերին. վերադասը նույն նախարարն է: Չի կարող վարչության պետը իր գործունեության մեջ հակասել քաղաքականություն որոշող պաշտոնյայի որոշումներին: Որտե՞ղ եք նման բան տեսել: Կառավարությունը ԱԺ չէ: Մենք խոսում ենք պետական կառավարման համակարգի մասին: Կայացվում է քաղաքական որոշում, և այդ քաղաքական որոշումն իրականացվում է համապատասխան օղակների կողմից: Համապատասխան օղակը չի կարող չկատարել վերադասի հրամանը՝ անկախ նրանից, թե ինչ կարծիք ունի: Սա պետական կառավարման համակարգ է»,- շեշտեց նա:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս