Ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն և Առաջին խմբերի առաջնությունների խաղացանկերում տեղի են ունեցել փոփոխություններ:
Գուրգեն Եղիազարյանը օգոստոսի 17-ին Երևանում տարօրինակ երիտասարդների է տեսել, որոնք տանում էին Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի լուսանկարները, որոնց վրա խաչ էր քաշած. «Այդպիսի թշնամական վերաբերմունք չպիտի լինի»:
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ լուսացույցների ազդանշանների տեսանելիությունը բարելավելու նպատակով 2018թ. օգոստոսի 22-ից Երևան քաղաքի Դավիթ Բեկի և Հունան Ավետիսյանի փողոցների խաչմերուկի լուսացույցները կփոխարինվեն նոր սերնդի լուսացույցներով և միաժամանակ Դավիթ Բեկի փողոցի տրանսպորտային լուսացույցները երթևեկելի մասի աջ կողմից կտեղափոխվեն և կտեղակայվեն երթևեկելի մասի վրա:
Օգոստոսի 21-ին՝ ժամը 13։47-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մաշտոցի պողոտայի և Ամիրյան փողոցի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ռուսաստանի նկատմամբ բոլոր լրացուցիչ միջոցները պետք է միաձայն ընդունեն Եվրամիության երկրները:
Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի ներկայացուցիչները օգոստոսի 22-ից 26-ը կմասնակցեն Տաջիկստանի Հանրապետությունում կայանալիք ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի քարտուղարության և զինված ուժերի ռադիոլոկացիոն ճանաչման միասնական համակարգի մասնագետների համալիր խմբի աշխատանքներին:
Հռոմի Ֆրանցիսկոս պապը մանկապիղծ հոգեւորականների գործողություններից տուժած մարդկանց հետ հանդիպում կունենա Իռլանդիա կատարելիք իր այցի ընթացքում, որտեղ նա օգոստոսի 25-ին եւ 26-ին մասնակցելու է Ընտանիքների համաշխարհային հանդիպմանը:
Օգոստոսի 20-ին՝ ժամը 11:50-ին, Քաշաթաղի շրջանային ԱԻ բաժնից տեղեկություն է ստացվել, որ Բերձոր-Գորիս ավտոճանապարհի 23-րդ կմ վրա տեղի է ունեցել ՃՏՊ:
Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ՄԱԳԱՏԷ) անհանգստություն է հայտնում այն առնչությամբ, որ ԿԺԴՀ-ն շարունակում է մշակումները միջուկային ոլորտում՝ չնայած երկրի բարձրագույն ղեկավարության խոստումներին:
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` օգոստոսի 20-ից 21-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 55 դեպք։
Օգոստոսի 21-ին՝ ժամը 09:58-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Օշական գյուղի 18-րդ փակուղու տներից մեկում նկատվել է օձ, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ռուսաստանի Կեմերովո քաղաքի կենտրոնում հուշաքար է կանգնեցվել ժողովրդական հուշահամալիրի տեղում, որը «Զիմնյայա վիշնյա» առետրաժամանցային կենտրոնի շենքի մոտ հայտվնել էր ողբերգական հրդեհից հետո առաջին օրերին:
Հակակոռուպցիոն ոլորտում գործող միջազգային կազմակերպությունների վերջին գնահատականներով Հայաստանը բարելավել է իր դիրքերը: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը:
Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը հայտարարել է, որ երկրի համար պարտքային ճգնաժամի 8-ամյա ոդիսականն ավարտվել է. Հունաստանը հասել է իր առաջ դրված նպատակներին և հետ չի վերադառնա:
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն շնորհավորել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ին ծննդյան օրվա կապակցությամբ:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելի գլխավորած պատվիրակության՝ Հայաստանի Հանրապետություն պաշտոնական այցի մասին որոշում է ստորագրել:
Հարավային Կորեան եւ ԿԺԴՀ-ն համաձայնություն են ձեռք բերել առնվազն տասը հսկիչ կետեր հանելու շուրջ, որոնք տեղակայված են ապառազմականացված գոտու մերձակայքում:
ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն անդրադարձել է ՀՀ վերաքննիչ դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանի նկատմամբ կարգապահական վարույթ իրականացնելու վերաբերյալ հարցին:
Օգոստոսի 20-ին ԱՀ ոստիկանության Ասկերանի շրջբաժնի ՔՀԲ օպերլիազորը զեկուցագիր է ներկայացրել այն մասին, որ նույն օրը մայրաքաղաքի բնակիչ, 1995թ. ծնված Գ Հ-ն Լուսաձոր գյուղի վարչական տարածքում գտնվող «Նորայր Զաքարյան» ԱՁ հանգստի գոտուց գողացել է Մարտունու շրջանի բնակիչ, 1998թ.ծնված Վ. Ա-ին պատկանող «SAMSUNG A-3» տեսակի բջջային հեռախոսը:
Ճանաչողներին խնդրում ենք զանգահարել ոստիկանություն:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը ներկայացրել է առաջիկա հինգ օրերի եղանակի կանխատեսումը:
1 միլիոնից ավելի բնակիչներ են իրենց տները լքել եւ փախստականների ճամբարներում տեղավորվել Հնդկաստանի հարավի Քերալայի նահանգում մոլեգնող տեղատարափների եւ հեղեղումների պատճառով, որոնք արդեն 410 մարդու կյանք են խլել:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը «Reuters» լրատվամիջոցին հարցազրույց է տվել, որի ընթացքում խոսել է թուրք-ամերիկյան հարաբերությունների ներկայիս լարված վիճակի մասին։
Հայաստանում ճանապարհատրանսպորտային ոլորտում վարչական տուգանքներից ազատվել է շուրջ 120 հազար անձ: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը:
Շվեդիայի ռազմաօդային ուժերի Saab JAS 39 Gripen կործանիչը օգոստոսի 21-ին աղետի է ենթարկվել երկրի հարավի Ռոնեբյու կոմունայում թռչնի հետ բախվելուց:
Արտերկրից փոստային ծանրոցներով թմրամիջոցներ և հոգեմետ նյութեր պարունակող դեղահաբերի առաքման դեպքերը 2018 թվականի ընթացքում շարունակում են աճել:
ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն անդրադարձել է հանրահավաքին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից արված հայտարարությանը` անցումային արդարադատություն ստեղծելու մասին:
Հայկական շախմատի առաջատար, աշխարհի գործող գավաթակիր Լևոն Արոնյանը շարունակում է ելույթները Սենթ Լուիսի մրցաշարում:
ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը համաձայնել է գլխավորել «Լուսավոր Հայաստան» ու «Հանրապետություն» կուսակցությունների դաշինքի ցուցակը Երևանի ավագանու ընտրություններում: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց նախարարը:
ՀՀ ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանի թիկնազորի պետ Էդուարդ Բաբայանը քիչ անց ազատ կարձակվի քրեակատարողական հիմնարկից: Տեղեկությունը armtimes.com-ի զրույցում հաստատեց նրա պաշտպան Արմեն Մելքոնյանը: