Անձնագրային ծառայությունների բնագավառում կատարվել են բարեփոխումներ

Անձնագրային ծառայությունների բնագավառում կատարվել են բարեփոխումներ։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ոստիկանության շտաբի պետ, ոստիկանության գնդապետ Արմեն Ղուկասյանը։

«Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունում և տարածքային անձնագրային ծառայություններում ընդմիջման ժամը տեղափոխվել է քաղաքացուն ավելի հարմար՝ 14։00-15։00 ժամանակահատված։ Պարզեցվել են հին նմուշի անձնագիր ստանալու, փոխանակելու, անձնագրում օտարերկրյա պետություններում վավերականության մասին նշում կատարելու, հանրային ծառայությունների համարանիշի և հաշվառման հասցեների վերաբերյալ տեղեկանք ստանալու ընթացակարգերը։ Այս ամենի համար քաղաքացին անկախ հաշվառման վայրից՝ կարող է դիմել ցանկացած անձնագրային ծառայություն»,- ասաց նա։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031