«Ոստիկանության զորքերի առաջին հերթափոխն օգոստոսի 23-ին կմեկնի սահման». Վալերի Օսիպյան
ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանն այսօրվա ասուլիսին հայտարարեց, որ Ոստիկանության զորքերի առաջին հերթափոխն օգոստոսի 23-ին կմեկնի սահման՝ աջակցելու ՀՀ Զինված ուժերին։
«Ցանկացած հայ, որ կարող է աջակցել Զինված ուժերին, նա իրականացնում է առաքելություն։ Այսօր ՀՀ Զինված ուժերը տարածաշրջանում համարում եմ լավագույններից մեկը, լիարժեք վստահում եմ հայ զինվորին, որը պաշտպանում է մեր հայրենիքը։ Ուղղակի վարչապետից ստացանք հանձնարարական՝ ուսումնասիրել, քանի որ ներկայիս իրավիճակներում Ոստիկանության զորքերի գործառույթների կարիք չկա Երևանում, և ուսումնասիրելուց հետո ես առաջարկությունը ներկայացրի ոստիկանության զորքերի ողջ անձնակազմին։ Վստահեցնում եմ՝ ընդունվեց միաձայն։ Անգամ կանայք, աղջիկներ, ովքեր ծառայում են ոստիկանության զորքերում, ինձ մեղադրեցին, որ կողմնապահություն եմ անում՝ իրենց չներգրավելով այդ գործընթացին»,- պարզաբանեց նա՝ ընդգծելով, որ մարտական հերթափոխն իրականացվելու է 14 օր։
«Ոստիկանները հավելավճար ստանալու են այնքան, ինչքան ներկայիս դիրքապահը ստանում է խրամատում։ Լինելու են ՀՀ տարածքում, ունենք այնպիսի սահման, որտեղ կարճ տարածություն ունենք հակառակորդի հետ»,- ասաց նա։