«Բայց արդյո՞ք ինքն է». Վալերի Օսիպյանը՝ համացանցում հայտնված Մանվել Գրիգորյանի լուսանկարի մասին

ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում անդրադարձավ երեկ համացանցում հայտնված Մանվել Գրիգորյանի լուսանկարին։

«Անկեղծ ասած՝ ինքս էլ եմ տեսել, բայց արդյո՞ք ինքն է։ Տեղեկացված չեմ, թե պարոն Զեյնալյանն այդ մասին ինչ հայտարարություն է արել։ Եթե նախկինում ժամանակ եմ ունեցել և ինքս եմ ուսումնասիրել մամուլը, վերջին 100 օրվա ընթացքում միակ թանկ բանը, որ գնահատում եմ, ժամանակն է։

Պատահական եմ այդ նկարը տեսել և տեղյակ չեմ մեկնաբանությանն ու պարզաբանումներին։ Ինչ վերաբերում է ծառայողական քննություն անցկացնելուն կամ պարզելուն, թե ինչպես է հայտնվել լուսանկարը համացանցում, ապա ինչքանով ես եմ տեղեկացված, Մանվել Գրիգորյանը պահվում է ԱԱԾ շենքում, և կարծում եմ, ճիշտ կլինի՝ այդ հարցն ուղղել իմ գործընկերներին»,- ասաց նա։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031