ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի աշխատանքը բարձր է գնահատում ու այն յուրօրինակ դպրոց է համարում:
Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարարության գիտահետազոտական ինստիտուտի և թուրքական Aselsan ընկերության միջև ձեռք բերված համաձայնությամբ ադրբեջանական ավիացիոն ռումբերի վրա տեղադրվել են թուրքական արտադրության լազերներ (LGK ” laser)։
«Ես և՛ Վիգեն Սարգսյանի, և՛ Հայկ Մարությանի հետ մտերիմ եմ, թույլ տվեք չմեկնաբանել։ Միայն ընդհանուր կարող եմ ասել՝ ես ընդհանրապես չէի ուզենա, որ որևէ մեկը նման ձևով խոսի մյուսի հետ»:
ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է երիտասարդ կնոջ սպանության շարժառիթը, էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ։ Մեղադրանք է առաջադրվել 38-ամյա տղամարդու։
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը սեպտեմբերի 3-ին ընդունել է Հայաստանում Սիրիայի Արաբական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Մոհամմեդ Հաջ Իբրահիմին:
Բոլորս լիահույս ենք, որ Երեւանի ավագանու առաջիկա ընտրությունները պետք է դառնան ամենաազատը, ամենաարդարն ու ամենաթափանցիկը Հայաստանի Հանրապետության վերջին գրեթե քառորդդարյա պատմության մեջ:
Ճապոնիայում գրեթե 270 չվերթ է չեղարկվել «Ջեբի» հզոր թայֆունի մոտենալու պատճառով, որը կղզիներին կհասնի սեպտեմբերի 4-ին:
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանն անդրադարձել է Ամուլսարի հանքավայրի շահագործման շուրջ ստեղծված իրավիճակին: Այսօր մամուլի ասուլիսի ընթացքում նախարարն ընդգծեց, որ հանքարդյունաբերության ոլորտում շրջակա միջավայրի պահպանությունը պետք է լինի առաջնահերթություն:
Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում սովորողները ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ հանդիպմանը հնարավորություն ունեցան նրան հարցեր ուղղել:
Սեպտեմբերի 1-ի առավոտյան օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Վաղարշապատի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել Գրիբոեդով գյուղի մի բնակիչ և հայտնել, որ նշված գյուղի Սևակի փողոցում գտնվող իր աղջկա տնից գիշերը գողություն են արել:
Ստամբուլում մահացել է թուրքական կինոմատոգրաֆիայի մեջ մեծ ավանդ ունեցող, բազմաթիվ ֆիլմերի ռեժիսոր, սցենարիստ ու պրոդյուսեր Արամ Գյուլյուզը:
Նոր ուսումնական տարվա մեկնարկի առթիվ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր:
Սեպտեմբերի 1-ին մեծ հանդիսավորությամբ նշվել է ՀՀ ՊՆ 5-րդ զորամիավորման կազմավորման 20-րդ տարեդարձը:
Սեպտեմբերի 2-ին օպերատիվ կառավարման կենտրոնից Վաղարշապատի բաժնում հաղորդում է ստացվել, որ զանգահարել է մի քաղաքացի և հայտնել, որ Էջմիածնի Կոմունարների փողոցի տներից մեկի դուռը բաց է, ենթադրում է, որ տնից գողություն են արել, հնարավոր է` տանը մարդ կա:
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Հայաստանի, Մեծ Բրիտանիայի, Ռուսաստանի կամ այլ երկրների կրթական համակարգերը համեմատելի չի համարում, քանի որ դրանք ձևավորվել են տարբեր միջավայրերում և ունեն տարբեր կրթական պատմություն: Ն
Սեպտեմբերի 3-ի ցերեկը, սեպտեմբերի 5-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, սեպտեմբերի 4-ին՝ կեսօրից հետո, Լոռիում, Տավուշում, Գեղարքունիքում, Սյունիքում և Արցախում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:
«Աշխարհը տեսել է հեղափոխություն Ուկրաինայում, Վրաստանում, Եգիպտոսում: Սակայն դրանք միանգամայն ուրիշ որակի են եղել»,- ասաց նախագահն ու հավելեց՝ սա մեկ անգամ ևս ցույց է տալիս, որ մեր ժողովուրդն առանձնահատուկ է»:
ՀՀ ոստիկանության և Վրաստանի ներքին գործերի նախարարության ծառայողների համագործակցության արդյունքում սեպտեմբերի 2-ին Վրաստանում հայտնաբերվել և ձերբակալվել է Գագիկ Դանոյանը։ 49-ամյա Դանոյանը ոստիկանության Կոտայքի բաժնի կողմից հետախուզվում էր ավազակության մեղադրանքով՝ խափանման միջոցը կալանք։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Հայաստանի Հանրապետության վարչապետին կից ատոմային էներգետիկայի անվտանգության խորհուրդ ստեղծելու և դրա անհատական կազմը հաստատելու մասին:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողների ձեռնարկած օպերատիվ- հետախուզական և բացատրական աշխատանքների շնորհիվ սեպտեմբերի 2-ին, ժամը 07.30-ին, Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանի ժամանման սրահից կամավոր ոստիկանության Երևան քաղաքի վարչություն է ներկայացել 1961 թ. ծնված Սուրեն Մ.-ն։
Միջազգային հարաբերությունների համակարգը քաոսի ժամանակաշրջան է ապրում:
«Մենք առաջարկում ենք՝ բոլոր ապահովագրական ընկերությունների համար զանգերի միասնական տեղեկատվական կենտրոն ստեղծել, որպեսզի մեկ միասնական և անվճար հեռախոսահամար լինի բոլոր ապահովագրական ընկերությունների համար։ Այսինքն՝ թեժ գծի նման մի բան ստեղծվի և հանձնվի հավատարմագրային կառավարման ՃՈ ծառայությանը»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց Խաչատուրով փաստաբանական գրասենյակի փաստաբան Գայանե Պապոյանը:
Օգոստոսի 26-ին, ժամը 20.15-ի սահմաններում, «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Սպիտակի Ս.Ավետիսյան փողոցի թիվ 19 հասցեում գտնվող սուպերմարկետի դիմաց վրաերթի էր ենթարկել 2003 թ. ծնված Մերի Մարտիրոսյանին և իր ավտոմեքենայով տեղափոխել նրան հիվանդանոց:
Մեկուկես տասնյակ երկրներ համերաշխություն են դրսեւորում Ուկրաինայի հետ Rapid Trident – 2018 բազմազգ զորավարժություններին իրենց մասնակցությամբ:
Սեպտեմբերի 3-ին, ժամը 10:45-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սիսիան-Երևան ավտոճանապարհի 4-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ Դավթաշենի մայրուղու շինարարական աշխատանքների ավարտական փուլի հետ կապված տեղի է ունենալու երթևեկության փոփոխություն Գ. Չաուշ-Մելքումով փողոցների հանգույցից դեպի Աշտարակի խճուղի հատվածում:
Նախորդ ամիսների ընթացքում բազմաթիվ քաղաքացիներ և կազմակերպությունների ներկայացուցիչներ են այցելել Հայաստանի տնտեսական զարգացան և ներդրումների նախարարություն, հետաքրքրվել են Հայաստանի ներդրումային միջավայրով և որոշակի ներդրումների մասին հայտարարություններ են արել:
Սիրիայի արտաքին գործերի նախարար Վալիդ Մուալեմը հայտարարել է, որ Ռուսաստան-Իրան-Թուրքիա գագաթնաժողովի գլխավոր թեման կդառնա սիրիական Իդլիբի ազատագրումը։
«Չունենալով որևէ ապացույց՝ Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին պահում են կալանքի տակ, ինչը ստիպում է ասել, որ սա պարզապես քաղաքական հալածանք է»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտարարեց Համբարձումյանի պաշտպան, փաստաբան Տիգրան Աթանեսյանը։
Սեպտեմբերի 3-ին Թուրքիայի Քոնիայի նահանգի ավիաբազայում մեկնարկելու են «TURAZ Şahini-2018» անվամբ թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունները, որոնք ավարտվելու են սեպտեմբերի 14-ին։