Բաժիններ՝

Թուրքիայի և Ադրբեջանի ռազմաօդային ուժերը համատեղ զորավարժություն են անցկացնում

Սեպտեմբերի 3-ին Թուրքիայի Քոնիայի նահանգի ավիաբազայում մեկնարկելու են «TURAZ Şahini-2018» անվամբ թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունները, որոնք ավարտվելու են սեպտեմբերի 14-ին։

Զորավարժությունների գլխավոր նպատակն է ամրապնդել Թուրքիայի և Ադրբեջանի ռազմաօդային ուժերի միջև համագործակցությունը, ինչպես նաև կատարելագործել երկու երկրների օդուժի համագործակցության կարողությունները։

Աղբյուրը նշում է, որ այս զորավարժությունները կարևոր ներդրում են լինելու երկկողմ ռազմական համագործակցությունում։

Ադրբեջանը Թուրքիայում անցկացվելիք զորավարժություններին ներկայացված է լինելու 2 «MiG-29»-ով և 3 «Su-25» ռազմական ինքնաթիռներով։

Milliyet

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930