![](/banners/BeFunky-design.jpg)
Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել
![](https://168.am/wp-content/uploads/2018/08/nikol-pashinyan6.jpg)
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Հայաստանի Հանրապետության վարչապետին կից ատոմային էներգետիկայի անվտանգության խորհուրդ ստեղծելու և դրա անհատական կազմը հաստատելու մասին:
«Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի և ելնելով Հայկական ատոմային էլեկտրակայանի գործող էներգաբլոկի անվտանգ շահագործման պահանջներից, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում ատոմային էներգետիկայի զարգացման և նոր միջուկային էներգաբլոկի կառուցման անհրաժեշտությունից՝
1. Ստեղծել Հայաստանի Հանրապետության վարչապետին կից ատոմային էներգետիկայի անվտանգության խորհուրդ և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն N 1 hավելվածի:
2. Հաստատել Հայաստանի Հանրապետության վարչապետին կից ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի կանոնադրությունը՝ համաձայն N 2 hավելվածի:
3. Հայաստանի Հանրապետության վարչապետին կից ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի նախագահ նշանակել Միրոսլավ Լիպարին:
4. Հայաստանի Հանրապետության վարչապետին կից ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի գործադիր քարտուղար նշանակել Վահրամ Պետրոսյանին»,- ասված է որոշման մեջ: