ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ունն արդեն կես ամիս է՝ չի հայտնվում հանրության առջեւ:
Օսակայի «Կանսայ» միջազգային օդանավակայանը հեղեղված է վերջին 25 տարվա ընթացքում Ճապոնիայում մոլեգնող ամենահզոր «Ջեբի» թայֆունի պատճառով:
Քիչ առաջ Շահեն Հարությունյանը տեղեկացրել է, որ քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանը պաշտոնապես դիմել է, որպեսզի իրեն թույլատրեն հանդիպել լրատվամիջոցների հետ և ասուլիս անցկացնել:
«Այս հարցը տեղավորվում է անձնական հարաբերությունների տիրույթում: Հասցնելով ճանաչել ՌԴ նախագահին՝ կարող եմ ասել, որ նա շատ բարձր է գնահատում մարդկային կապերը, պահպանում է կապերը ներկա և նախկին ղեկավարների հետ»:
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Հայկո Մաասը սեպտեմբերի 5-6-ը կայցելի Թուրքիա:
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Աստված հոգին լուսավորի։ Մինչև շատերը պայքարում էին կանանց իրավունքների համար, Իջևանի շրջանի երկարամյա ղեկավար Ջեմմա Անանյանն ապացուցեց, որ կին, թե տղամարդ հավասար են, երբ իրոք նվիրված են իրենց գործին և հայրենիքին»։
Սեպտեմբերի 3-ին, ժամը 18.50-ին, Բագրատաշենի սահմանապահ վերահսկողության բաժնից ոստիկանության Բագրատաշենի բաժանմունք բերման է ենթարկվել 1993 թ. ծնված Անի Ա.-ն:
Քիչ առաջ Շահեն Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ երեկ քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանը, պաշտոնական ձևակերպումներով, դիմում է գրել, որպեսզի նրան թույլատրեն մամլո ասուլիս հրավիրել։
«Թյուրըմբռնում կա, ցավում եմ, Հայկ Մարությանն էլ է ասել, որ ձևակերպումները միգուցե ճշգրիտ չեն եղել»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանի ձևակերպումներին:
Իսրայելացի զինվորականները լույս սեպտեմբերի 4-ի գիշերը 27 պաղեստինցիների են ձերբակալել Հորդանան գետի Արեւմտյան ափին, որոնց կասկածում են ահաբեկչական գործունեությանը մեղսակից լինելու մեջ:
«Ես միշտ կողմ եմ եղել, որ ղեկավար կազմում լինեն երիտասարդներ, բայց դա չի նշանակում, որ երիտասարդը պետք է գա և լինի առաջին դեմք»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը՝ անդրադառնալով ՀՀ կառավարության երիտասարդ կադրերին։
Աֆղանստանի անվտանգության ուժերի առնվազն 16 աշխատակիցներ են զոհվել, եւս 15-ը՝ վիրավորվել երկրի արեւելքում «Թալիբան» արմատական շարժման զինյալների հետ տեղի ունեցած բախումների հետեւանքով:
ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը վստահեցնում է, որ «Երևան» հիմնադրամում չարաշահումների գործով հարցաքննվելու է նաև Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Արտակարգ իրավիճակների նախարարության 27-ամյակի միջոցառման ավարտից հետո լրագրողների հետ զրույցում Արթուր Վանեցյանն ասաց, որ Տարոն Մարգարյանը հաստատ հարցաքննվելու է:
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի թեկնածությունն առաջադրվել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում: Արտակարգ իրավիճակների նախարարության 27-ամյակի միջոցառման ավարտից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնեց Արթուր Վանեցյանը:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը երկրի Լավալ քաղաքի Ժյուլ Ռենարի քոլեջ այցելության ժամանակ դպրոցականներին գանգատվել է իր աշխատանքի դժվարություններից:
ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը համաձայն չէ կարծիքների հետ, թե վերջին շրջանում ծառայությունը հանգիստ է ու նոր բացահայտումներ չկան: ՀՀ արտակարգ իրավիճակների 27-ամյակի միջոցառման ավարտից հետո լրագրողների հետ զրույցում Արթուր Վանեցյանն ընդգծեց, որ ԱԱԾ-ն ոչ թե հանգստացել է, այլ չի հրապարակում իր բացահայտումները:
Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանի գնահատմամբ՝ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի վերջին հայտարարությունը շատ լուրջ է։
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու համար ՀՀ գլխավոր դատախազությունից Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն էր ուղարկվել «Քաթար Էյրվեյզ» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Ակբար Ալ Բաքերից ստացված գրությունը:
Սեպտեմբերի 3-ին, ժամը 12.40-ին, Երեւանի Թբիլիսյան խճուղում իրար են բախվել «ՎԱԶ-2106» եւ «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2106»-ի վարորդը եւ 39-ամյա ուղեւորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Google ընկերությունը սեպտեմբերի 4-ին նշում է իր՝ որպես մասնավոր ձեռնարկության պաշտոնական գրանցման 20-ամյակը:
«Լարսում կուտակումների ժամանակ եղել ենք Վրաստանում, այնտեղ էին նաև ՌԴ և Վրաստանի սահմանապահ մարմինների ղեկավարները, որոնք փորձում էին լուծում գտնել անցակետն ընդլայնելու համար: Նույնիսկ մի փոքր կրպակ կար, որը վերածել էին անցակետի, որ կարողանան արագ սպասարկել»:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանը վստահ է, որ «Ռոսիա ՖԶԷ» ընկերությունը հաջողության չի հասնի միջազգային արբիտրաժային դատարանում ընդդեմ Հայաստանի:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանն այսօր ասուլիսի ժամանակ ամփոփեց իր պաշտոնավարման 100 օրվա արդյունքները:
Արմավիրի մարզի տասնյակ համայնքների բնակիչները փակել են Արմավիր-Երևան ճանապարհը: Խաղողագործները բողոքում են խաղողի մթերման գներից:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի պաշտպան Գաել Անդոնյանը փորձաշրջան է անցում «Սանդերլանդ»-ում:
Աֆղանական «Թալիբան» շարժումը հայտարարել է «Հաքանիի ցանց» խոշոր ահաբեկչական խմբավորման հիմնադիր Ջալալուդին Հաքանիի մահվան մասին, խմբավորում, որը գործում է Աֆղանստանում ու Պակիստանում:
Սևանա լճից բաց թողնված ջրի ծավալը (մլն.խոր.մ) 2018 թ.-ի սեպտեմբերի 4-ի 09:00 դրությամբ:
530-ից ավելի բնակավայրերում շուրջ 50 հազար մարդ արդեն ավելի քան մեկ ամիս աշխարհից կտրված է մնացել տեղատարափների պատճառով, որոնք մոլեգնում են Հնդկաստանի Նագալենդ հյուսիսարեւելյան նահանգում:
Թուրքիայի հարավարևելյան Հաքքարի նահանգի Յուքսեքովա շրջանում բախումներ են տեղի ունեցել թուրք զինվորների և «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) զինյալների միջև։
«Արտակարգ իրավիճակների նախարարության համակարգի հարգելի աշխատողներ եւ վետերաններ, շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի` Արտակարգ իրավիճակների աշխատողի օրվա առթիվ: