Ուկրաինայում մեկնարկել են Rapid Trident-2018 միջազգային զորավարժությունները
Մեկուկես տասնյակ երկրներ համերաշխություն են դրսեւորում Ուկրաինայի հետ Rapid Trident – 2018 բազմազգ զորավարժություններին իրենց մասնակցությամբ: Այդ մասին, ինչպես սեպտեմբերի 3-ին Twitter-ում հայտնել է Ուկրաինայում ԱՄՆ-ի դեսպանությունը, հայտարարել է Կիեւում Միցայալ Նահանգների դեսպան Մարի Յովանովիչը:
«Այսօր տարբեր մայցամաքների ու օվկիանոսների 14 երկրների 2,2 հազար մասնակիցներ համերաշխվում են Ուկրաինայի հետ հանուն նրա անվտանգության, ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության»,- ասել է Յովանովիչը Լվովի մարզում Rapid Trident – 2018 զորավարժությունների բացման արարողության ընթացքում:
Ուկրաինայի զինած ուժերի ստորաբաժանումների եւ օտարերկրյա պետությունների բանակային ստորաբաժանումների՝ Ուկրաինայում խոշորոագույն համատեղ ցամաքային զորվարժություններն ամեն տարի անցկացվում են հետման Պյոտր Սագայդաչնու անվան ցամաքային զորքերի ազգային ակադեմիայի խաղաղարարության եւ անվտանգության միջազգային կենտրոնի տարածքում, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: