Թուրքական լազերները տեղադրվել են ադրբեջանական ավիացիոն ռումբերի վրա․ Azeridefence

Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարարության գիտահետազոտական ինստիտուտի և թուրքական Aselsan ընկերության միջև ձեռք բերված համաձայնությամբ ադրբեջանական ավիացիոն ռումբերի վրա տեղադրվել են թուրքական արտադրության լազերներ (LGK ” laser)։ Այս մասին, ըստ «Ռազմինֆոյի»՝ հայտնում է ադրբեջանական Azeridefence կայքը։

Աղբյուրը նշում է, որ 250կգ–ոց բեկորա–ֆուգասային նորացված ռումբերը Ադրբեջանում կցուցադրվեն ADEX-2018 ցուցահանդեսին՝ սեպտեմբերի 25-27–ը։

Կայքը նաև հայտնում է, որ ռումբերը կարող են արտադրվել և՛ ներքին, և՛ արտաքին պատվերների համար։

Նշենք, որ ADEX ռազմարդյունաբերական ցուցահանդեսը Ադրբեջանում այս տարի անցկացվելու է 3-րդ անգամ։ Ցուցահանդեսին, ըստ պաշտոնական տվյալների, կմասնակցեն 32 երկրներից մոտ 209 ընկերությունների ներկայացուցիչներ։

Տեսանյութեր

Լրահոս