Սիրիայի ԱԳ նախարարը նշել է Ռուսաստան-Իրան-Թուրքիա գագաթնաժողովի գլխավոր թեման
Սիրիայի արտաքին գործերի նախարար Վալիդ Մուալեմը հայտարարել է, որ Ռուսաստան-Իրան-Թուրքիա գագաթնաժողովի գլխավոր թեման կդառնա սիրիական Իդլիբի ազատագրումը։
Սեպտեմբերի 7-ին Թեհրանում տեղի է ունենալու Ռուսաստանի, Իրանի եւ Թուրքիայի նախագահների գագաթնաժողովը: «Ռուսաստանը, Իրանը եւ Թուրքիան Աստանայի գործընթացի երաշխավոր երկրներն են, ուստի նրանց դերը շատ կարեւոր է:
Դա ընդգծում է եռակողմ հանդիպման կարեւորությունը: Մենք վստահ ենք, որ այդ գագաթնաժողովի գլխավոր թեման կլինի Իդլիբի ազատագրման հարցը:Դա այն է, ինչին սպասում է Սիրիայի ժողովուրդը»,- ասել է Մուալեմը «Ռոսիա-24» հեռուստաալիքին տված հարցազրույցում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: